Շոլցը հաստատել է, որ հրաժարվել են Կիևին հեռահար հրթիռներ մատակարարելուց
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հաստատել է Կիևին հեռահար հրթիռների մատակարարումից հրաժարվելը, ինչպես նաև հերքել է Մեծ Բրիտանիայի հետ հեռահար հրթիռների փոխանակման հնարավորությունը: Այս մասին նա հայտարարել է Մալայզիայի վարչապետ Անվար Իբրահիմի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ, հաղորդում է Bloomberg-ը։
«Գերմանիան Ուկրաինային Taurus թևավոր հրթիռներ չի մատակարարի։ Ո՛չ ուղիղ, ո՛չ անուղղակի: Բացարձակ ոչ»,- հայտարարել է նա։
Սպառազինության այս համակարգի վերաբերյալ Շոլցը հավելել է, որ հաշվի առնելով դրա ազդեցությունը և կիրառման վայրը, այն չի կարող օգտագործվել առանց վերահսկողության: Նրա խոսքով՝ գերմանացի զինվորների մասնակցությունը չի կարող արդարացված լինել նույնիսկ Ուկրաինայի սահմաններից դուրս։
«Հենց այդ պատճառով էլ ես ասացի, որ չեմ կարծում, որ դրանց օգտագործումը արդարացված է, և որ հարցն այն չէ, թե ինչպես դա անել՝ անուղղակի, թե ուղիղ: Իմ պատասխանը պարզ է»,-ասել է կանցլերը։
Ավելի վաղ առաջարկ էր հնչել գերմանական Taurus հրթիռները Լոնդոնին փոխանցելու մասին, ինչը բրիտանացիներին թույլ կտար Ուկրաինա ուղարկել իրենց Storm Shadow հրթիռները։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 18:06
В июне 2025 года число туристов в Армении выросло на 19% по сравнению с тем же периодом прошлого года, сообщает Комитет по туризму.
-
2025-07-22 18:04
Председатель Национального Собрания Республики Арцах Ашот Даниелян выразил благодарность Палате представителей Королевства Бельгии.
-
2025-07-22 16:33
Президент США Дональд Трамп принял решение о выходе США из ЮНЕСКО. Об этом заявили в Белом доме.
-
2025-07-22 16:31
Свекрови бывшего мэра Эчмиадзина Дианы Гаспарян — Рузанне Асатрян, предъявлено обвинение в отмывании денег. Об этом сообщает издание ArmLur.am.