Միջազգային քրեական դատարանը գլխավորել է Տոմոկո Ականեն, որը Պուտինի ձերբակալման օրդերն է տվել
Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) նախագահ է ընտրվել դատավոր Տոմոկո Ականեն, նրա տեղակալներ՝ Ռոզարիո Սալվատորեն և Ռեյն Ալապինի-Գանսուն։ 2023թ. մարտին Ականեն և Սալվատորեն տվել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալման օրդերը։ Նախագահության նոր կազմի մասին տեղեկացվել է ՄՔԴ կայքում։ Նրա անդամներն ընտրվում են երեք տարի ժամկետով։
«Ինձ համար մեծ պատիվ է ընտրվել գործընկեր դատավորների կողմից ՄՔԴ նախագահի պաշտոնում։ Ես կկենտրոնանամ դատարանի մարմինների և տուժածների պաշտպանության և ներկայացուցիչների երկխոսության, ինչպես նաև մասնակից պետությունների և այն պետությունների հետ երկխոսության վրա, որոնք դեռ չեն վավերացրել Հռոմի ստատուտը»,- հայտնել է Ականեն։
ՄՔԴ կայքի տեղեկությունում ընդգծվել է, որ նախագահությունը կարևոր դեր է խաղում դատարանի ռազմավարական ղեկավարման գործում։ Հռոմի ստատուտի համապատասխան՝ նախագահությունը պատասխանատու է դատարանի կառավարման համար՝ բացի դատախազների գործունեությունից։ Նախագահությունը նաև համագործակցության համաձայնագրեր է կնքում ամբողջ ՄՔԴ շրջանակում՝ պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ։
2023թ. մարտին Ականեն, Սալվատորեն և Սերխիո Խերարդո Ուգալդե Գոդինեսան Պուտինին և երեխայի իրավունքների գծով լիազոր Մարիա Լվովա-Բելովային ձերբակալելու օրդերներ են տվել։ Նրանց վերագրվում է պատասխանատվություն Ուկրաինայի օկուպացված տարածքներից Ռուսաստան երեխաների անօրինական տեղահանման համար։ Ինչպես նշել են ՄՔԴ-ում, կան «խելամիտ հիմքեր» կարծելու, որ Ռուսաստանի նախագահը դրա համար անձնական պատասխանատվություն է կրում։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 18:06
В июне 2025 года число туристов в Армении выросло на 19% по сравнению с тем же периодом прошлого года, сообщает Комитет по туризму.
-
2025-07-22 18:04
Председатель Национального Собрания Республики Арцах Ашот Даниелян выразил благодарность Палате представителей Королевства Бельгии.
-
2025-07-22 16:33
Президент США Дональд Трамп принял решение о выходе США из ЮНЕСКО. Об этом заявили в Белом доме.
-
2025-07-22 16:31
Свекрови бывшего мэра Эчмиадзина Дианы Гаспарян — Рузанне Асатрян, предъявлено обвинение в отмывании денег. Об этом сообщает издание ArmLur.am.