Ադրբեջանը շարունակում է ոչնչացնել բռնազավթված Արցախի քրիստոնեական ժառանգությունը
Ադրբեջանի պետական վարչակարգը շարունակում է ոչնչացնել բռնազավթված Արցախի քրիստոնեական ժառանգությունը։ Այս քաղաքականությամբ Ադրբեջանը ևս մեկ անգամ ապացուցում է, որ հանդիսանում է քաղաքկրություն կործանող արհեստածին պետություն։ Այս մասին հայտնում է Հայքի մշակույթի Օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը:
«2024 թ. -ի փետրվարի 11-ին Azertac պետական լրատվական գործակալությունը հրապարակեց հերթական տեսանյութը բռնազավթված Ստեփանակերտից։ Տեսանյութի ուսումնասիրությունից հստակորեն երևաց, որ ադրբեջանցի վանդալները քանդել են Ստեփանակերտի Աջափնյակ թաղամասում տեղադրված խաչը։
Արցախի բռնազավթումից ընդամենը մի քանի օր հետո ադրբեջանցիներն տապալել են Քարաշեն գյուղի (Դաշուշեն) մոտակայքում գտնվող բլուրներից մեկի վրա տեղադրված 50 մետրանոց լուսատու խաչը:
Ըստ «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի ցանկացած գործողություն։ Հաագայի 1954 թվականի առաջին արձանագրությունն արգելում է օկուպացված տարածքներում ոչնչացնել մշակութային կամ հոգևոր արժեքները»։
«Փաստինֆո»
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 18:06
В июне 2025 года число туристов в Армении выросло на 19% по сравнению с тем же периодом прошлого года, сообщает Комитет по туризму.
-
2025-07-22 18:04
Председатель Национального Собрания Республики Арцах Ашот Даниелян выразил благодарность Палате представителей Королевства Бельгии.
-
2025-07-22 16:33
Президент США Дональд Трамп принял решение о выходе США из ЮНЕСКО. Об этом заявили в Белом доме.
-
2025-07-22 16:31
Свекрови бывшего мэра Эчмиадзина Дианы Гаспарян — Рузанне Асатрян, предъявлено обвинение в отмывании денег. Об этом сообщает издание ArmLur.am.