Եվրախորհրդարանը հաստատել է ԵՄ պատժամիջոցների շրջանցումը քրեականացնող օրենքը
Եվրախորհրդարանն այսօր Ստրասբուրգում կայացած լիագումար նիստում կողմ է քվեարկել մի օրենքի, որը թույլ է տալիս քրեական պատասխանատվության ենթարկել ԵՄ պատժամիջոցները շրջանցելու համար և կարող է ճանապարհ բացել ռուսական սառեցված մասնավոր ակտիվները բռնագրավելու համար: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Եվրախորհրդարանի հայտարարությունը։
Ձայների մեծամասնությամբ հաստատված օրենքը նախատեսում է պատիժների համընդհանուր սահմանում, այդ թվում` տուգանքներ և մինչև հինգ տարի ազատազրկում:
Օրենքի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ է ԵՄ խորհրդի պաշտոնական հաստատումը, որից հետո այն կհրապարակվի և կսկսի գործել 20 օրից: ԵՄ անդամ երկրները մեկ տարի ժամանակ կունենան ազգային օրենսդրությունները նոր կարգավորումներին համապատասխանեցնելու համար։
«Խախտումներ են համարվում սառեցվող միջոցները թաքցնելը կամ փոխանցելը, գույքի իրական սեփականատիրոջը թաքցնելը և անհրաժեշտ տեղեկություն չտրամադրելը: Օրենքը հստակեցնում է, որ մարդասիրական օգնությունը կամ մարդկային հիմնական կարիքների աջակցությունը չպետք է համարվի պատժամիջոցների խախտում», - նշվում է փաստաթղթում ։
Արդարադատության հարցերով եվրահանձնակատար Դիդիե Ռեյնդերսն ավելի վաղ խոսել էր ԵՄ-ում 28 մլրդ եվրոյի սառեցված ռուսական ակտիվների բռնագրավման հնարավորության մասին ՝ քրեական հանցագործության ապացույցի դեպքում:
Ռուսաստանի կտրուկ պատասխանը չէր ուշացել` ակտիվների սառեցումը գողություն է։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-29 19:41
Гроссмейстер Левон Аронян начал с победы шахматный турнир Esports World Cup 2025 в Эр-Рияде.
-
2025-07-29 19:39
Открытие коммуникаций через Сюник создаст большие возможности для развития Армении. Об этом заявил в ходе рабочего совещания в Капане президент Армении Ваагн Хачатурян, сообщает пресс-служба главы армянского государства.
-
2025-07-29 19:37
Состояние здоровья арестованного ранее активиста движения "Священная борьба" Агвана Аршакяна резко ухудшилось, сообщил Sputnik Армения его адвокат Вараздат Арутюнян.
-
2025-07-29 19:14
Уже длительное время очень многие жители общины Артик, деятели искусства, общественные и политические деятели бьют тревогу: в Артике предпринимаются попытки демонтировать памятник, посвященный павшим в Великой Отечественной войне.