Թուրք քաղաքագետ․ Թուրքիայի արտաքին քաղաքականության օրակարգում Հայաստանը 10-րդ տեղում է
Թուրքիայի արտաքին քաղաքականության օրակարգում Հայաստանը 10-րդ տեղում է, առաջին տեղում հարաբերություններն են ԱՄՆ-ի հետ։ Այս մասին «Հարավային Կովկաս. միտումները և հեռանկարները ուկրաինական պատերազմի համատեքստում» թեմայով քննարկման ժամանակ մարտի 20-ին ասել է թուրք քաղաքագետ Մուսթաֆա Այդընը։
Նա նշել է, որ երկրորդ տեղում Թուրքիայի գործողություններն են Իրաքում և Սիրիայում, երրորդում՝ հարաբերությունները Հունաստանի հետ, չորրորդում՝ Ուկրաինան և Սև ծովը։
«Ոչ ոք պաշտոնապես, հրապարակայնորեն Թուրքիայում Հայաստանը չի քննարկում։ Դա տարբերվում է նրանից, ինչ կար 10-15 տարի առաջ։ Թուրքիայում նման դիսկուրս չկա։ Շատերն այդ հարցը դիտարկում են միայն Հայաստան-Ադրբեջան-Թուրքիա եռանկյունում։ Շատերը ելնում են նրանից, թե ինչպես է ստորագրվելու խաղաղության պայմանագիրը Հայաստանի և Ադրեջանի միջև, և ստորագրվելու է արդյոք։
Թուրքիայի համար կարևոր է ռազմավարական կապն Ադրբեջանի հետ, դա անկյունաքարերից մեկն է Անկարայի համար, որպեսզի Թուրքիան վերածվի էներգետիկ հաբի։ Աշխարհագրական առումով Ադրբեջանը ավելի կարևոր է Թուրքիայի համար, քան Հայաստանը»,- ընդգծել է փորձագետը։
Մուսթաֆա Այդընը նշել է տարածաշրջանում բոլոր հաղորդակցությունների բացման կարևորությունը, այլ ոչ միայն Նախիջևանից Ադրբեջան ճանապարհը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-17 14:02
Католикос Всех армян Гарегин Второй 17 мая по приглашению Российской и Ново-Нахичеванской епархии Армянской Апостольской церкви отбыл в столицу Беларуси Минск.
-
2025-05-17 14:00
Встреча президента РФ Владимира Путина и Владимира Зеленского возможна при достижении определенных договоренностей делегаций двух стран. Об этом заявил журналистам пресс-секретарь российского лидера Дмитрий Песков.
-
2025-05-17 13:55
Полиция МВД Армении по горячим следам раскрыла убийство молодого человека в Лорийской области.
-
2025-05-17 13:54
Посольство Азербайджана в Вашингтоне, его лоббисты из фирмы Podesta и Госдепартамент США вступили в сговор с целью сорвать запланированный визит 2014 года в Арцах председателя Комитета по международным делам Палаты представителей, конгрессмена Эда Ройса. Об этом сообщает Армянский национальный комитет Америки (ANCA) со ссылкой на документы, опубликованные в соответствии с Законом о свободе информации (FOIA).