Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ․ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՄԻԱՅՆ ՏՐԱՖԱՐԵՏՆ Է ՄՆԱՑԵԼ, ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Դժբախտաբար, Հայաստանում չկա կառավարություն, եթե լիներ, Հայաստանն այս օրին չէր լինի: Այս մասին այսօր՝ մարտի 28-ին Եռաբլուրում լրագրողներին ասաց ՀՀԿ անդամ Էդուարդ Շարմազանովը, որը կուսակցության մյուս անդամների հետ Աշոտ Նավասարդյանի ծննդյան օրվա առթիվ Եռաբլուր էր գնացել:
«Հայաստանից միայն տրաֆարետն է մնացել, բովանդակություն չկա: Կառավարության շենքի գրած տրաֆարետի տակ աշխատում է թուրքական 5-րդ շարասյան շահերը սպասարկողը: Ես չեմ կարող որևէ կերպ բացատրել նրանց գործունեությունը:
Այսօր մենք հանգել ենք ավելի վատ գծի, քան եղել է Աշոտ Նավասարդյանի և նրա ընկերների, 60-ականների շարժման ժամանակ: Այդ ժամանակ կար Խորհրդային Հայաստան, բայց այդ Խորհրդային Հայաստանը Նիկոլի ստեղծած թուրքական վիլայեթացումից հազար անգամ ավելի հայկական էր: Այդ Խորհրդային Հայաստանում Ազգային ակադեմիա կար, Սարդարապատի հուշահամալիր կար, Ծիծեռնակաբերդ կար: Ի վերջո, դրա հիմքի վրա Արցախն ազատագրվեց: Անշուշտ, Աշոտ Նավասարդյանը մեզ մի բան է պատգամել՝ ազատության, գաղափարի համար պայքարում, եթե նույնիսկ միայնակ մնաս, չպետք է նահանջես։
Այսօր հակապետական, հակահայկական ռեժիմը դեմ է դուրս եկել այն բոլոր արժեքներին, որոնց համար պայքարել է Աշոտ Նավասարդյանը»,-ասաց Էդուարդ Շարմազանովը՝ շեշտելով, որ ներկայիս իշխանությունները ոչինչ չեն անում անկախության պահպանման համար:
Նրա խոսքով, ՀՀԿ հիմնադիր Աշոտ Նավասարդյանը 12 տարուց ավելի բանտում է անցկացրել, բայց երբեք չի հրաժարվել անկախության համար պայքարից, քանի որ պայքարից հրաժարվելը նման է ծնողներից կամ Աստծուց հրաժարվելուն:
«Սրանք արդեն ուրացել են, կանգնում ասում են այս հողերը ադրբեջանական հողեր են: Սրանք Ալիևի հետ միասին են գործում: Եռաբլուրի տղերքը խաղաղություն չէի՞ն ուզում, որ գնացին նահատակվեցին: Նրանք արժանապատվության համար են զոհվել: Խաղաղությունը չի կարող նպատակ լինել, նպատակը անկախությունն է: Եթե Նիկոլը խաղաղության ճանապարհ է ուզում, թող հանձնվի թուրքին, խաղաղ ապրի: Սա է ՔՊ-ի ասած խաղաղությունը:
Զենքի պրոբլեմ աշխարհում չկա, մտքի և ոգու պրոբլեմ կա: Էսօր Նիկոլն ուզում է մեր ոգին հանից, գցի թուրքերի ոտքի տակ: Իրենք, որ քաղաքական առումով պառկել են և պոլի շորի կարգավիճակ ունեն, ու սպառնալիք են համարում Արցախի մասին խոսացողներին, Նոյեմբերյանի գյուղերը հայկական համարողներին, ի՞նչ եք ուզում»,-ասաց Էդուարդ Շարմազանովը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 05:11
Постоянный представитель Республики Арцах во Франции Ованнес Геворкян обратился с открытым письмом к президенту Франции Эммануэлю Макрону в связи с визитом французского посла в оккупированный Шуши.
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.