Последние новости

ՌԴ ԱԴԾ․ Ստավրոպոլի երկրամասում ահաբեկչություն է կանխվել

ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է Ստավրոպոլի երկրամասում ահաբեկչության կանխման մասին: Ըստ «Ինտերֆաքս»-ի՝ ահաբեկչությունը նախապատրաստում էր Կենտրոնական Ասիայի երկրներից մեկի երեք քաղաքացի:

Օտարերկրացիները ծրագրել են պայթյուն կազմակերպել մարդաշատ վայրերից մեկում: Հարուցվել է քրեական գործ:

«Ստավրոպոլի երկրամասում նշված գործով ամբաստանյալների բնակության վայրում քննչական գործողությունների ընթացքում հայտնաբերվել և առգրավվել են ինքնաշեն պայթուցիկ սարքի բաղկացուցիչ մասեր, քիմիական նյութեր և վնասող տարրեր»,- հայտնել են ՌԴ ԱԴԾ-ից։

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ