Последние новости

Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ․ ԻՐԱԿԱՆ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՂԹԱՆ ՍԿՍԻԶԲ Է ԱՌԵԼ 2018Թ. «ԹԱՎՇՅԱ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԻՑ»

Ապրիլյան քառօրյա պատերազմի տարելիցն առիթ դարձրած որոշ լրատվամիջոցներ, փորձագետներ և վերլուծաբաններ, շարունակում են իրենց սպեկուլյատիվ մեկնաբանություններն ու երևակայական ենթադրությունները: Մեկն ասում է «իբրև ինքը հասկացել էր, որ 2016թ. Սերժ Սարգսյանը հանձնում էր Արցախը», մյուսը գրում է «Ադրբեջանը հասավ որոշակի հաջողության», մեկ այլը գրում է «ո՞վ է սադել ապրիլյան պատերազմը» և այլն:

Ես հասկանում եմ, որ այդ մարդիկ շարունակելու են անմիտ փորձեր անել Ադրբեջանի կողմից 2016թ. ապրիլյան մարտական գործողություններից հետո Հայաստանի ղեկավարության ռազմական և դիվանագիտական հաղթանակները ներկայացնել որպես 2020թ. նիկոլյան խայտառակ ձախողումների նախերգանք կամ պատճառ: Հասկանալի է, որ այդ շրջանակները՝ Նիկոլի կառավարությանը ծառայելով հանդերձ, պատրաստ չեն հաշվի նստել փաստերի հետ: Բայց որքան էլ անհիմն խոսեն, գրեն, ցնորամիտ վերլուծություններ անեն, միևնույն է դրանից փաստերը չեն փոխվում: Իսկ փաստերը հետևյալն են:

1. Ադրբեջանի զինված ուժերը, մեծ զոհերի գնով, 2016թ.-ին չե՛ն հասել իրենց նպատակին: Նույնիսկ ոզնուն է պարզ, որ ամբողջ ծավալով լայնամասշտաբ ռազմական ագրեսիա նախաձեռնող Ադրբեջանի նպատակը 400 հա տարածք գրավելը չէր, այլ Արցախ ներխուժելը: Եթե կուզեք վերհիշել, ապա Արցախի ՊԲ-ն պատրաստ էր երկու օրում հետ վերադարձնել նաև այդ 400 հեկտարը, սակայն հավանական զոհերից խուսափելու համար որոշվեց 2016թ. ապրիլի 5-ին համաձայնվել ՌԴ ԳՇ միջնորդությամբ և Ադրբեջանի խնդրանքով առաջարկվող ռազմական գործողությունների դադարեցմանը:

2. 2016թ. ապրիլյան մարտական գործողությունների վերլուծությունները (ինչպես բոլոր բանակներում) հնարավորություն տվեցին բացահայտել հակառակորդի ռազմական ներուժը և մտահաղացումները, ինչպես նաև մեր ԶՈՒ ուժեղ և թույլ կողմերը: Արդյունքում ուժեղացվեցին ինժիներա-պաշտպանական կառույցները, համալրվեցին ԶՈՒ կարողությունները, կատարելագործվեցին անձակազմի հմտությունները, ընդունվեց 2018-24թթ. ԶՈՒ արդիականացման ծրագիրը, բարեփոխվեցին պետությունը խաղաղից ռազմական դրության բերելու անհրաժեշտ մեխանիզմները և այլն:

3. Ապրիլյան պատերազմի ընթացքում և դրանից հետո, բազմաթից միջազգային կազմակերպություններ և պետություները, խստորեն դատապարտեցին սանձազերծված պատերազմը և կոչ արեցին վերադառնալ ԵԱՀԿ ՄԽ շրջանակում ընթացող խաղաղ բականցություններին:

4. 2016 մայիսից մինչև 2018թ մայիսը ընկած ժամանակահատվածում ԵԱՀԿ ՄԽ համանախագահները տարածեցին 24 պաշտոնական հայտարարություն և մամուլի հաղորդագրություն, որոնցից 10-ում ուղղակիորեն հիշատակվել են Վիեննայի և Սանկտ Պետերբորգի պայմանավորվածությունները։ Ըստ այդմ՝ բանակցային գործընթացի առաջնահերթություն դարձան վստահության ամրապնդման և սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման պայմանավորվածությունները։ Սա նշանակում էր արցախա-ադրբեջանական սահմանին ստատուս քվոյի ամրապնդում, ռազմական գործողությունների բացառում և նախահարձակ կողմին հստակորեն տարբերակելու հնարավորություն։ Այսինքն՝ արդյունքում Ադրբեջանը զրկվելու էր ուժի կամ ուժի սպառնալիքի միջոցով բանակցային գործընթացի վրա ազդելու բոլոր հնարավորություններից, հետևաբար ստատուս քվոյի պահպանումն ավելի մեծ հնարավորություններ էր ստեղծելու Արցախի Հանրապետության փաստացի գոյությունը ամրապնդելու համար։

5. Որոշ փորձագետներ այս օրերին հիշել են նաև 2016թ. ապրիյան պատերազմից հետո, Արցախի քաղաքական ուժերի հետ Ստեփանակերտում տեղի ունեցած հայտնի հանդիպումը: Դա լավագույն ապացույցն է, որ Սերժ Սարգսյանն ունեցել է բավարար քաղաքական կամք Արցախյան հիմնախնդիրը խաղաղ եղանակով լուծելու համար, և բացառապես համաձայնել էր մնալ ՀՀ վարչապետ, որպեսզի իրականացնի այդ տարբերակը:

6. Եվ վերջապես ապրիլյան պատերազմում Հայաստանի ռազմա-քաղաքական հաջողություններն էին ստիպել Ալիևին 2016թ. հոկտեմբերի 7-ին հայտարարել «…փակ դռների հետևում մեզ ստիպում են՝ ճանաչելու Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Մենք չենք բացում շատ մանրամասներ ու փակագծեր, քանի որ կան դիվանագիտական որոշ կանոններ»։

Փաստ է նաև այն, որ 2018թ. մայիսից սկսած, «թավշյա հեղափոխականների» կառավարությունը, իր վտանգավոր զիգզագներով, դիլետանտությամբ ու հանցավոր ինքնավստահությամբ ամբողջությամբ աղավաղեց ու ձևախեղեց Արցախյան բանակցային գործընթացի խաղաղ կարգավորման տրամաբանությունը՝ հանգեցնելով այն Ադրբեջանի 44-օրյա ռազմական ագրեսիայի, իսկ հետագայում նաև Արցախի ամբողջական հայաթափման:

Փաստ է նաև այն, որ մեր իշխանություն կոչվածներն ու նրանց սպասարկոց հասարակական-քաղաքական դաշտի ներկայացություչները, առ այսօր ի վիճակի չեն ճշգրիտ հետևություններ անել ո՛չ հաղթանակներից, ո՛չ էլ պարտություններից: Իշխանության հետ մնալու մոլուցքը նրանց դարձրել է ստի և կեղծիքի գերի այն աստիճան, որ ամեն ինչում պատրաստ են տրվել մանիպուլյացիաների և անտեսել աղաղակող փաստերը:

Իսկ ամենացավալի փաստն այն է, որ 2018թ. «թավշյա հեղափոխությունը» Հայաստանի և Արցախի համար վերածվեց ամենաիսկական ողբերգության: Ահա թե որտեղից է սկսիզբ առել իրական պարտությունների շղթան:

Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ, ֆեյսբուքյան էջ

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • Геворг ГЕВОРГЯН: «НАША БОРЬБА ДОЛЖНА БЫТЬ ВО ИМЯ АРМЯНИНА, АРМЯНСКОЙ ЦЕРКВИ И АРМЕНИИ»
    2025-05-28 15:49

    «На внутриполитическом поле Республики Армения мы являемся свидетелями опасного и болезненного явления - бесконечного взаимного навешивания ярлыков и разделения, - пишет на своей странице в Фейсбук соучредитель «Общеармянского фронта», председатель организации «Армянский национальный фронт» Геворг Геворгян. -  В то время как наши настоящие враги последовательно нацеливаются на последние столпы нашего государства, на протяжении многих лет разрушая нашу систему образования, ослабляя нашу армию, а сегодня делая мишенью один из краеугольных камней нашей духовной идентичности - Армянскую Апостольскую Церковь.

  • АКОП БАДАЛЯН: ВЕНГРИЯ КАК «СВЯЗУЮЩЕЕ ЗВЕНО» МЕЖДУ АЗЕРБАЙДЖАНОМ И АРМЕНИЕЙ – КАКОВА ЦЕНА МЕМОРАНДУМА?
    2025-05-28 10:30

    Почти нет сомнений, что армяно-венгерский меморандум, подписанный в Ереване, имеет отношение к недавно учрежденной Азербайджаном, Грузией, Румынией и Венгрией совместной компании Green Energy Corridor Power Company, написал в своем ТГ-канале политолог Акоп Бадалян, заметив: предполагает ли меморандум определённые политические условия, в рамках которых Венгрия выступает как «связующее звено» между Азербайджаном и Арменией?

  • СТИХИ И ПУБЛИЦИСТИКА ВИКТОРА КОНОПЛЕВА
    2025-05-28 10:14

    11 июня в 13:00 в конференц-зале "Ани" ереванской гостиницы "Ани Плаза" организация ДИАЛОГ проведет презентацию книги писателя, журналиста и общественного деятеля Виктора КОНОПЛЕВА "Небо Армении" с участием автора, представителей разных сообществ арцахцев, научно-образовательных учреждений и широкой общественности Армении.

  • ГЕНРИХ ДАНИЕЛЯН: НАДЕЖНАЯ СТРАТЕГИЧЕСКАЯ ОБОРОНА ВМЕСТО КАПИТУЛЯНТСКОЙ ПОЛИТИКИ
    2025-05-27 09:39

    Никол Пашинян не только сдал Арцах и вооружение на 6 миллиардов, но и разворовал ресурсы, на которые можно было бы восстановить армию, способную защитить страну, написал в своем ТГ-канале руководитель молодежного крыла РПА Генрих Даниелян, подчеркнув, что на 7 миллиардов долларов Армения могла бы иметь полноценный противовоздушный щит с С-400, более 4000 беспилотников, и, главное, надёжную стратегическую оборону, а не капитулянтскую политику. Публикацию полностью приводим ниже.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ