Ե՛Վ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ, Ե՛Ւ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԵՐԵՎԱՆԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԳԾՈՒՄ ԻՐԵՆՑ ՇԱՀԵՐԻ ՍՊԱՌՆԱԼԻՔ ԵՆ ՏԵՍՆՈՒՄ
Ուրբաթ Բրյուսելում տեղի ունեցավ ԱՄՆ-ԵՄ-Հայաստան եռակողմ հանդիպումը՝ պետդեպարտամենտի ղեկավար Էնթոնի Բլինքենի, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։
Հանդիպումից առաջ Եվրախորհրդարանն ընդունեց բանաձև կապերի խորացման մասին, իսկ հայ պաշտոնյաներն սկսեցին խոսել Եվրամիություն մտնելու հայտ ներկայացնելու հնարավորության մասին, հիշեցրել է BBC-ն։
Երևանը փորձում է նաև պաշտպանական կապեր ստեղծել Եվրոպայի հետ։ Վերջին ամիսներին Ֆրանսիան համաձայնել է Երևան մատակարարել արդիական զենք և սովորեցնել հայկական բանակին։ ԵՄ դիտորդների առաքելությունն Ադրբեջանի սահմանին ընդլայնվել է։
Ե՛վ Ռուսաստանը, ե՛ւ Ադրբեջանը Երևանի եվրոպական գծում սպառնալիք են տեսնում իրենց շահերին և նախազգուշացնում են լուրջ հետևանքների մասին։ Փաշինյանը պնդում է, որ խոսքը ոչ թե Արևմուտք շրջադարձի, այլ «հարաբերությունների դիվերսիֆիկացման» մասին է։
Անկախության տարիների ընթացքում Հայաստանը փորձել է մանևրել Ռուսաստանի և Արևմուտքի միջև՝ համագործակցելով վերջինի հետ տեխնոլոգիաների, կրթության և պետական կառավարման ոլորտներում, բայց նախկինի պես հույսը դնելով Մոսկվայի վրա՝ իր անվտանգության ապահովման համար։
BBC-ն գում է, որ այդ հաշվարկը չի արդարացել. հայկական կողմը ծանր պարտություն կրեց ղարաբաղյան հակամարտությունում։
Ռուս խաղաղապահների ներկայությունը չկանգնեցրեց ադրբեջանական բանակին, և 100 հազար ղարաբաղահայեր փախան իրենց տներից 2023թ. սեպտեմբերին։
Զուգահեռ տեղի ունեցան զինված բախումներ նաև երկու երկրների միջազգայնորեն ճանաչված սահմանին։ Եվ եթե Ղարաբաղի անկախությունը չի ճանաչել ոչ մի երկիր, ներառյալ ինքը՝ Հայաստանը, ապա պաշտոնական սահմանի հարցում Երևանն ուներ Ռուսաստանի գլխավորած ՀԱՊԿ-ի՝ հետխորհրդային մի շարք պետությունների ռազմական դաշինքի օգնության հույսը։ Բայց դա տեղի չունեցավ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-11 19:52
Глава СНБ Армении Армен Абазян провел очередное заседание межведомственной комиссии, занимающейся вопросами пленных, удерживаемых лиц и без вести пропавших, сообщает Служба нацбезопасности.
-
2025-06-11 19:51
Координационный совет армянских организаций Франции (CCAF) выступил с заявлением, в котором говорится:
-
2025-06-11 19:48
Спасатели извлекли тело пятого погибшего при взрыве газа и пожара в жилом доме в Чамбараке, сообщили Sputnik Армения в пресс-службе МВД.
-
2025-06-11 19:47
Представитель администрации Ирана Фатима Мохаджерани заявила, что Соединенные Штаты не имеют права диктовать Ирану, чем он должен обладать, и только иранцы имеют право решать, что необходимо для их национальных интересов. Фатима Мохаджерани сделала это заявление в интервью ливанскому телеканалу Al Mayadeen во вторник вечером.