ԱԺ ընդդիմադիր պատգամավորները կերաշխավորեն Արմեն Աշոտյանի համար
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները Հակակոռուպցիոն դատարանին ներկայացնելու են երաշխավորություն, որով կստանձնեն պարտավորություն՝ ապահովելու ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի դատավարական պարտավորությունների պատշաճ կատարումը, հայտնել է պատգամավոր Էլինար Վարդանյանը։
Նրա խոսքով` Աշոտյանի` շուրջ տասն ամիս ձգվող կալանքը քաղաքական հաշվեհարդարի ցցուն օրինակ է։ Վարդանյանը նաև հիշեցրել է, որ Արմեն Աշոտյանի արդարացի ու թափանցիկ դատաքննության կոչով հանդես է եկել նաև Եվրոպայի Ժողովրդական Կուսակցությունը՝ ՀՀ իշխանություններին կոչ անելով ազատ արձակել վերջինիս։
«Մենք ներկայացրել ենք երաշխավորություն, քանի որ գտնում ենք, որ կալանքը չպետք է լինի քաղաքական հաշվեհարդարի, պատժելու գործիք։ Ուստի բնական էր նաև երկու խմբակցությունների պատգամավորների արձագանքը, երբ ընդամենը երկու ամիս առաջ ցուցադրաբար կալանավորվեցին «Սիներջի» ընկերության կին աշխատակցուհիները, և ԱԺ ՔՊ-ական 65 պատգամավոր ընտրողաբար անձնական երաշխավորություն ներկայացրին վերջիններիս համար»,–գրել է պատգամավորը։
Նա ընդգծել է, որ իրավիճակն այլ կլիներ, եթե բոլորը անհանդուրժող լինեին հարյուրավոր անհիմն կալանքների դեպքում, ոչ միայն յուրայինների։
Վարդանյանը հույս է հայտնել, որ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների երաշխավորության բավարարումը, Աշոտյանի և մյուս քաղաքական բանտարկյալների կալանքից ազատ արձակումը կմեղմի ներքին չարությունը և լարվածությունը:
Հիշեցնենք` Արմեն Աշոտյանը կալանավորվեց հունիսի 16–ին։ Սեպտեմբերի 28–ին Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանը մերժեց վերաքննիչ բողոքները և նրան թողեց կալանքի տակ։
Նոյեմբերի 16-ին նույն դատավորի որոշմամբ՝ Արմեն Աշոտյանի պաշտպանների բողոքը մերժվեց, և նրա նկատմամբ կիրառված կալանքը մնաց անփոփոխ։
Աշոտյանը և Երևանի Հերացու անվան բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը մեղադրվում են բուհին պատկանող մոտ 100 հազար դոլարի գույք հափշտակելու մեջ: Նրանց մեղադրում են «Ծովասար» հյուրանոցային համալիրի քոթեջները ուռճացված գներով (հաջորդած «ատկատներով») ձեռք բերելու համար այն ժամանակահատվածում, երբ ՀՀԿ փոխնախագահը գլխավորել է բուհի հոգաբարձուների խորհուրդը:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 05:11
Постоянный представитель Республики Арцах во Франции Ованнес Геворкян обратился с открытым письмом к президенту Франции Эммануэлю Макрону в связи с визитом французского посла в оккупированный Шуши.
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.