Последние новости

Ադրբեջանական գնդակոծությունից մեծ չափով վնասվել է 44-օրյա պատերազմում զոհվածի գերեզմանաքարը

Ադրբեջանական գնդակոծությունից մեծ չափով վնասվել է 44-օրյա պատերազմում զոհվածի գերեզմանաքարը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է լրագրող Ոսկան Սարգսյանը:

Նա, մսնավորապես, նշել է. «Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանը հայտնեց, որ ինքը Տավուշի մարզպետարան է ներկայացրել ադրբեջանական գնդակոծությունից Մովսես գյուղում վնասված 6 տների և 2 գերեզմանաքարի մասին տեղեկատվություն, որպեսզի վնասների համար պետության կողմից աջակցություն ցուցաբերվի։

Վնասված գերեզմանաքարերից մեկը 44-օրյա պատերազմում զոհված Մովսեսի բնակիչ Հրանտ Պապյանի շիրմաքարն է։

Համայնքի ղեկավարն ասաց, որ վնասված տների վերաբերյալ գյուղացիներից դեռ դիմումներ կարող են ստացվել»:

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ