Ուրսուլա ֆոն դեր Լյայենի ելույթն ընդհատվել է, նրան կրկին կոչել են «տիկին ցեղասպանություն»
Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենին Բրյուսելում կայացած ռազմական արդյունաբերության գագաթնաժողովի ժամանակ կրկին անվանել են «տիկին ցեղասպանություն»։
«Դուք հանցագործ եք, տիկի՛ն ֆոն դեր Լյայեն։ Պաղեստինցի երեխաների արյունը Ձեր ձեռքերին է»,– բացականչել է գրող Դավիդ Քրոնին։
Տղամարդը հայտարարել է, որ Եվրահանձնաժողովի ղեկավարն աջակցում է Գազայում ցեղասպանության անցկացմանը և կոչ է արել դադարեցնել աջակցությունը Իսրայելին: Նա ֆոն դեր Լյայենին հանցագործ է անվանել և մի քանի անգամ բղավել «Ազատություն Պաղեստինին»։ Մինչ տղամարդուն դուրս էին հանում, ֆոն դեր Լյայենն անվրդով ժպտում էր։
2023 թվականի դեկտեմբերի 25–ին իռլանդացի պատգամավոր Քլեր Դեյլին, ելույթ ունենալով Եվրախորհրդարանում, Եվրահանձնաժողովի ղեկավարին անվանել էր «տիկին ցեղասպանություն»` Մերձավոր Արևելքի հակամարտությունում Իսրայելին աջակցելու համար։ Նա հայտարարել էր, որ ֆոն դեր Լյայենն Իսրայելը համարում է «կյանքով լի ժողովրդավարություն», մինչդեռ այն «փոշիացնում է քաղաքը երեխաների հետ միասին»:
Հիշեցնենք, որ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը և Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտ Մեցոլան 2023 թվականի հոկտեմբերի 13-ին այցելել են Իսրայել՝ Եվրահանձնաժողովի անունից համերաշխություն հայտնելու նպատակով։ Այցի ընթացքում ֆոն դեր Լյայենը հայտարարել է, որ Իսրայելն իրավունք ունի պաշտպանել իրեն, և որ իր ժողովրդին պաշտպանելը նրա պարտականությունն է։
2024 թվականի փետրվարի 25-ին եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը քննադատել է անցած հոկտեմբերին ԵՀ նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի այցը Իսրայել, որի ժամանակ ԵՀ ղեկավարն պրոիսրայելյան դիրքորոշում է արտահայտել։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-02 19:46
Первого июля Нацсобрание Армении по инициативе правительства созвало внеочередную сессию. В повестку дня включено в общей сложности 22 вопроса. Один из вопросов повестки — дополнения в законы РА «Об органе по регулированию общественных услуг» и «Об энергетике». Они предназначены для назначения государственного управляющего компанией «ЭСА», принадлежащей президенту «Ташир групп» Самвелу Карапетяну (арестован 19 июня по обвинению в публичных призывах к захвату власти после поддержки ААЦ на фоне нападок властей).
-
2025-07-02 19:39
Комиссия по внешним отношениям Палаты представителей Бельгии 2 июля одобрила резолюцию по ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе.
-
2025-07-02 19:38
Правительство Армении 8 месяцев не может выбрать замминистра по линии энергетики (в министерстве территориального управления и инфраструктур – ред), но при этом хочет найти целый управленческий штат для "Электросетей Армении". Об этом заявил в видеообращении на своей официальной странице в соцсети вице-президент группы компаний "Ташир" Нарек Карапетян.
-
2025-07-02 19:09
Мотивом убийств, в которых обвиняются задержанные в Екатеринбурге уроженцы Азербайджана, стал конфликт из-за раздела сфер влияния в бизнесе. Об этом ТАСС сообщила официальный представитель СК РФ Светлана Петренко.