«Փաստ». Ի՞ՆՉ ԿԱՊ ՈՒՆԵԻՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԱՆՈՆՍՆ ՈՒ ՀԵՏԱԳԱ «ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Այս տարվա մարտի սկզբին ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկը տեսանյութ-անոնս էր հրապարակել ադրբեջանցիների կողմից առևանգված և Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցի մասին։ Հարցազրույցի բովանդակության մասին ոչինչ ասված չէր, չնայած որ հայտարարում էին ծավալուն հարցազրույցի մասին:
Դեռ այդ օրերին թե՛ հայաստանյան, թե՛ արցախյան քաղաքական շրջանակներն անհանգստություն էին հայտնում, իսկ իշխանական շրջանակները մատնանշում էին, որ Ալիևի ռեժիմը սպառնալիքների ներքո կարող էր նրան պարտադրել անել հայտարարություններ, որոնք կարող են ծանր հետևանքներ առաջացնել Հայաստանի և հայ ժողովրդի համար։ Սակայն ուշագրավ է, որ իրենց լրատվականներում ռեզոնանսային անոնս անելուց հետո այդ հարցազրույցն այդպես էլ չհրապարակայնացվեց:
Փոխարենը այդ անոնսից ուղիղ երկու օր անց ասուլիս տվեց Նիկոլ Փաշինյանը և խոսեց Տավուշից տարածքներ հանձնելու մեկնարկի մասին՝ շեշտելով, որ դրանք երբեք Հայաստանինը չեն եղել: Եվս վեց օր անց նա «արագի մեջ» այցելեց Տավուշ՝ հանդիպելու Ոսկեպարի, Բաղանիսի և հարակից բնակավայրերի բնակիչների հետ։ Իրականում հանդիպումը նեղ շրջանակի հետ էր՝ նախապես ընտրված ցանկով, սակայն տպավորություն էր, որ անձամբ գնում, հանդիպում, համոզում էր: Եվս մեկ անգամ այդ բնակավայրեր Փաշինյանն այցելեց վեց օր առաջ, խոստացավ բաներ, որոնց լրիվ հակառակի մասին հայտնի դարձավ այդ հանդիպումների հաջորդ իսկ օրը՝ ԱԳՆ հայտարարությամբ ու վարչապետի աշխատակազմի «պարզաբանմամբ»:
Թե որքանով են միմյանց հետ կապված այս իրադարձությունները, ցույց կտա ժամանակը. փորձագիտական շրջանակները չեն բացառում, որ Ալիևի ռեժիմը կարող էր Արայիկ Հարությունյանի հարցազրույցն օգտագործել որպես կոմպրոմատ կամ շանտաժի հերթական միջոց՝ արագացնելու նշյալ տարածքների հանձնման գործընթացը: Իսկ թե ինչ է ասել Արայիկ Հարությունյանը, դժվար է նույնիսկ կանխատեսել»:
Verelq News
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-29 19:43
По данным Hayastan.news, задержан брат «Авшарского Араика», Араика Григоряна.
-
2025-05-29 19:38
Полная остановка производственного процесса на ЗАО «Зангезурский медно-молибденовый комбинат» более чем на 10 дней в январе-феврале 2025 года стала препятствием для осуществления хозяйственной деятельности компании из-за незаконных и противоправных действий ряда лиц. В ответ на это ЗАО «Зангезурский медно-молибденовый комбинат» требует от своих 8 бывших сотрудников 5 миллиардов, сообщил Hraparak.am руководитель пресс-службы ЗАО «Зангезурский медно-молибденовый комбинат» Араик Маргарян.
-
2025-05-29 19:36
В Баку продолжается фейковый судебный процесс над пленным руководством Нагорно-Карабахской Республики.
-
2025-05-29 19:32
Министр обороны Армении Сурен Папикян прокомментировал информацию о стрельбе ВС Азербайджана по селу Хознавар в Сюникской области.