Բագրատ սրբազան. Առանց Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնության մենք չենք գործում
Մայր աթոռն ու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը կանգնած են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժման կողքին։ Այս մասին Սրբազանը հայտարարեց հասնելով Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնք։
«Մայր Աթոռը միացած է մեզ միշտ։ Առանց Վեհափառ հայրապետի օրհնության մենք չենք գործում։ Հայոց հայրապետը ինքն է մեր հայրը, մեզ օրհնողը, մեզ առաջնորդողը»,– ասաց նա։
Երեկ սահմանազատման դեմ պայքարողները Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ Կիրանցից երթով շարժվեցին դեպի Երևան` միակողմանի սահմանազատման գործընթացը կասեցնելու նպատակով։ Նրանք գիշերել են Հաղարծինում ու առավոտյան մասնակցել պատարագի։
Դիմելով իր շուրջ հավաքված մարդկանց, որոնք վանկարկում էին` սրբազան, սրբազան, Գալստանյան խնդրեց, որ դադարեցնեն վանկարկումները ու մեկ մարդու հետ չկապեն ոչ մի բան։
«Սխալվել ենք, դրա համար էլ այս օրն ենք ընկել։ Ժողովուրդ ջան, սրբազանն էլ եք դուք , հոգին էլ դուք, կյանքն էլ դուք, գիտակցությունն էլ եք դուք, ես ձեզ չեմ ասելու, որ ձեզ սիրում եմ կամ խոնարհվում եմ, ես ձեզ ասում եմ, որ դուք ամենա-ամենա-ամենան եք»,– ասաց նա։
Ի դեպ, երթի մասնակիցներին Գեղարքունիքում դիմավորեցին զուռնա-դհոլով։ Հավաքվածները քոչարի ու յարխուշտա պարեցին ու շարժվեցին դեպի Սևան քաղաք։
Հիշեցնենք, որ Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։
Չնայած այդ ամենին` հայ–ադրբեջանական սահմանին արդեն 35 սահմանային սյուն է տեղադրվել։
Երկու օր շարունակ Կիրանցի մուտքն արգելափակված էր, միայն գյուղի բնակիչներին էին թույլ տալիս ելումուտ անել, ընդ որում` անձնագրով։ Կիրանց չէին թողնում անգամ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանին, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանին և լրագրողներին։ Ոստիկանությունը մեծաքանակ ուժեր էր կենտրոնացրել այդ հատվածում։
Կիրանց տանող ճանապարհը բացվեց մայիսի 3-ին։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-14 19:54
На заседании Ученого совета Российско-Армянского университета (РАУ) тему докторской диссертации заместителя директора Службы национальной безопасности (СНБ) Армении Андраника Симоняна утвердили в нарушение сложившейся в вузе практики и в отсутствие самого Симоняна.
-
2025-05-14 19:50
Уголовное дело по факту гибели армянского военнослужащего Карена Аветисяна возбуждено в Следственном комитете. Об этом сообщили корреспонденту Sputnik Армения в пресс-службе ведомства.
-
2025-05-14 19:48
Окно возможностей для урегулирования конфликта на Украине будет открыто в ближайшие 14 дней. Такое мнение высказал генсек НАТО Марк Рютте на полях неформальной встречи глав МИД альянса в Анталье.
-
2025-05-14 19:46
Бывший депутат НС РА Самвел Фарманян пишет: