Բագրատ Սրբազան․ Այս շարժումը ո´չ իմ ո´չ որևէ այլ անձի մասին է, կուռք չստեղծեք
Այս շարժումը ո՛չ իմ, ո՛չ որևէ այլ անձի մասին է, կուռք չստեղծեք: Այս մասին «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժման մասնակիցների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը։
«Կուռք սարքելու պատճառով ենք մենք այսօր հայտնվել փողոցում, դա պետք է մեր մտքից սրբվի մինչև վերջ։ Մենք գործիքներ ենք, ամեն մեկս մեր չափով:
Ոչ ոք պետք է ամբարտավանություն չունենա, հպարտություն չունենա, այն կեղծ խոսքը չունենա, որ ես արեցի: Ոչ մի բան էլ դու չես արել: Էստեղ գտնվողներիդ եմ ասում՝ ոչ մի բան էլ դուք չեք արել: Եթե մենք միջոնց ու գործիք չլինենք, ոչ մի բան չի լինելու: Մայց դա մենք չենք անում, մեր մեջ եղածն է, որ Աստված արթնացնում է»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։
Չնայած այդ ամենին` հայաստան–Ադրբեջան սահմանին արդեն շուրջ 40 սահմանային սյուն է տեղադրվել:
Երկու օր շարունակ Կիրանցի մուտքն արգելափակված էր, միայն գյուղի բնակիչներին էին թույլ տալիս ելումուտ անել, ընդ որում` անձնագրով։ Կիրանց չէին թողնում անգամ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանին, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանին և լրագրողներին։ Ոստիկանությունը մեծաքանակ ուժեր էր կենտրոնացրել այդ հատվածում։
Կիրանց տանող ճանապարհը բացվեց մայիսի 3-ին։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-29 11:31
Ледник Туэйтс в Антарктиде также известен как «Ледник судного дня», потому что в случае его разрушения он может значительно повысить уровень моря. Новые данные свидетельствуют о том, что именно это сейчас и происходит.
-
2024-05-29 11:29
Вход Католикосу всех армян Гарегину II в мемориальный комплекс "Сардарапат" не был разрешен, так как его имени не было в списке лиц-участников протокольного мероприятия. Об этом заявил пресс-секретарь МВД Армении Нарек Саркисян в беседе с журналистами.
-
2024-05-29 11:27
Возбуждено более десятка дисциплинарных производств, они будут привлечены к ответственности, заверил архиепископа Баграта Галстаняна начальник управления внутренней безопасности МВД Вагинак Мартиросян у здания МВД РА.
-
2024-05-29 11:27
Техутский рудник (второй в Армении по запасам меди и молибдена) и его обогатительный комбинат не пострадали от наводнения, но работа там временно прекращена. Об этом заявил корреспонденту Sputnik Армения генеральный директор компании "Техут майнинг" Владимир Наливайко. Самое главное - не пострадал никто из сотрудников, отметил он.