Последние новости

Արամ Ա-ն ընդունել է հայկական կուսակցությունների ներկայացուցիչներին

Երկուշաբթի, 6 Մայիս 2024-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը իր գրասենյակում ընդունեց Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակության Լիբանանի վարիչ մարմնի ատենապետ Վանիկ Տագէսյան, Հայ Յեղափոխական Դաշնակցության կեդրոնական կոմիտեի ներկայացուցիչ Հակոբ Բագրատունի և Ռամկավար Ազատական Կուսակցության Լիբանանի շրջանային վարչության ատենապետ դոկտ. Ավետիս Տագեսյան։ Հայտնում են Կլիլիկիայի կաթողիկոսարարանից:

Վեհափառ Հայրապետը ողջունեց միջ-կուսակցական գործակցությունը և կարևորությամբ շեշտեց այն ավելի ծավալելու հրամայականը։

Ներկաները, իրենց կարգին, դարձյալ հանձնառու եղան գործակցական ոգով շարունակելու իրենց հավաքական քննարկումները ընդհանրապես Հայաստանն ու հայ ժողովուրդը և մասնավորաբար Լիբանանի հայությանը հուզող հարցերի շուրջ։

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ