ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ «ՆՈՐ ԱԶԳԱՅԻՆ ԿՐՈՆԸ»
Այս իշխանության «նոր ազգային կրոնն է».
1. Պատերազմ բանակի դեմ
2. Պատերազմ Արցախի դեմ
3. Պատերազմ Եկեղեցու դեմ
4. Պատերազմ սփյուռքի դեմ
5. Պատերազմ 1991-2018 անկախության պատմության դեմ
Այս ատելության կրոնը ծավալվեց անթույլատրելիորեն երկար, հետևաբար կորուստներն ահռելի էին։ Ժամանակն է դադարեցնել։
Ասում է «Եկեղեցին ինչո՞ւ է խառնվում քաղաքական գործընթացի մեջ»։
Պետք է հստակ պատասխանել. Եկեղեցին խառնվում է այն ժամանակ, երբ չկա պետություն կամ պետությունը իր կարևորագույն պարտականությունները չի ապահովում՝ քաղաքացիների ֆիզիկական անվտանգությունը, պետության տարածքային ամբողջականությունը, երկրի ներսում խաղաղ համակեցությունը: Սահմանին մշտական պատերազմ, սահմանից ներս՝ չդադարող (խրախուսվող) թշնամանք։ Մենք ուզում ենք, որ այս իշխանական կրոնը մերժվի, բացառվի, անիծվի, վերացվի. ում ոնց հարմար է։ Եկեղեցին այս պահին իրականացնում է պատմական առաքելություն՝ համախմբելով ազգի բոլոր շրջանակներին՝ ներքին հաշտության և իրական խաղաղության հովանու տակ։
Ճշմարտության գաղափարն այս առումով շատ ավելի ռացիոնալ է, քան իշխանական կրոնի քարոզիչները փորձում են ներկայացնել։ Իշխանությունն ու իր բազմաբնույթ քարոզիչները, փորձելով փոխել հարցի էությունը, հերթական ու շատ ծանր վնասն են հասցնում մեր երկրին ու հասարակությանը։ Ճշմարտության շարժումը հեղեղատարն է, որը պետք է մաքրի կյանքը ստից, դրանից հետո պետք է սկսվի ռացիոնալ, ժամանակակից պետության կառուցումը։
Վահե Հովհաննիսյան, Այլընտրանքային նախագծեր խումբ
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-29 19:41
Гроссмейстер Левон Аронян начал с победы шахматный турнир Esports World Cup 2025 в Эр-Рияде.
-
2025-07-29 19:39
Открытие коммуникаций через Сюник создаст большие возможности для развития Армении. Об этом заявил в ходе рабочего совещания в Капане президент Армении Ваагн Хачатурян, сообщает пресс-служба главы армянского государства.
-
2025-07-29 19:37
Состояние здоровья арестованного ранее активиста движения "Священная борьба" Агвана Аршакяна резко ухудшилось, сообщил Sputnik Армения его адвокат Вараздат Арутюнян.
-
2025-07-29 19:14
Уже длительное время очень многие жители общины Артик, деятели искусства, общественные и политические деятели бьют тревогу: в Артике предпринимаются попытки демонтировать памятник, посвященный павшим в Великой Отечественной войне.