Փաստաբանների պալատն անվճար իրավաբանական օգնություն կցուցաբերվի բերման ենթարկվածներին
Փաստաբանների պալատը հայտարարություն է տարածել․
«Հայաստանի Հանրապետության մարզերում և Երևան քաղաքում հավաքներ իրականացնող քաղաքացիներին բերման ենթարկելու վերաբերյալ տվյալներ ստանալուց անմիջապես հետո, նրանց առաջին իրավաբանական օգնություն ցուցաբերելու նպատակով, ՀՀ փաստաբանների պալատը ձևավորել է արագ արձագանքման խումբ:
Ինչպես նմանատիպ բոլոր նախորդ դեպքերում, հավատարիմ իրենց իրավապաշտպան գործունեությանը, արագ արձագանքման խմբում ընդգրկված փաստաբանները Ոստիկանության տարբեր բաժիններում առաջնային իրավաբանական օգնություն կցուցաբերեն բերման ենթարկված քաղաքացիներին:
Փաստաբաններն իրավաբանական օգնություն են ցուցաբերում նաև առանձին:
Առաջնորդվելով անձանց իրավունքների պաշտպանության առաքելության և այդ հարցում հասարակությունում իր դերի գիտակցումով՝ ՀՀ փաստաբանների պալատը շարունակում է հետևել հավաքների ընթացքում անձանց իրավունքների վիճակին և ըստ անհրաժեշտության՝ արձագանքել անձանց իրավունքների պաշտպանության կարիքներին:
Առաջնային անվճար իրավաբանական օգնություն ստանալու համար, բերման ենթարկվող քաղաքացիները կամ նրանց հարազատները նույն պահին կարող են կապ հաստատել խմբի փաստաբանների հետ՝ 094-611-138 հեռախոսահամարով»:
Aysor.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-25 13:35
Несмотря на то, что отечественные власти пытаются показать, что они забрали ЭСА и все в порядке, на самом деле ситуация внутри довольно напряженная. Об этом пишет газета «Жоховурд».
-
2025-07-25 13:34
Министры из Израиля и Сирии провели первые за 25 лет переговоры на высоком уровне. Встреча прошла в Париже при посредничестве спецпредставителя США на Ближнем Востоке Тома Баррака, сообщил портал Axios.
-
2025-07-25 13:32
Депутат фракции "Айастан" Гарник Даниелян сообщает об ухудшении здоровья активиста движения "Священная борьба" Агвана Аршакяна, который арестован сроком на два месяца.
-
2025-07-25 13:11
Вопросы, связанные с возможной сменой Католикоса, изменением устава и реформой церковных порядков, полностью находятся в ведении Национального церковного собрания. Об этом в интервью Sputnik Армения заявил инспектор духовной семинарии Геворкян, архимандрит Шаге Ананян.