«Ժողովուրդ»․ ԱՆՆԱ ԴԱՆԻԲԵԿՅԱՆԻ ԴԵՄ ՀԱՐՈՒՑՎԱԾ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԲԴԽ-ՈՒՄ Է
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, ՀՀ առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործը քննող Աննա Դանիբեկյանի դեմ հարուցված կարգապահական վարույթն ուղարկվել է ՀՀ բարձրագույն դատական խորհուրդ։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Նշենք, որ ՀՀ արդարադատության նախարարը մարտի 1-ից Դանիբեկյանի նկատմամբ կարգապահական վարույթ էր հարուցել, և այն այս պահին ուսումնասիրում են։
«Ըստ մեզ հասած լուրերի՝ վարույթի հարուցման հիմքը «Մարտի 1-ի» գործն է»,– գրում է օրաթերթը։
Լրատվամիջոցը մանրամասներ իմանալու համար դիմել է ՀՀ արդարադատության նախարարություն, որտեղից հայտնել են, թե կարգապահական վարույթների մասով տեղեկությունները հրապարակման ենթակա չեն:
«Մնում է սպասել, թե դատավորների անկախությունը ապահովելուն կոչված ԲԴԽ-ն ի՞նչ վարքագիծ կդրսևորի` կպատժի՞ դատավորին, թե՞ կների Քոչարյանի գործով ինչ-ինչ որոշումների համար»,– նշում է պարբերականը։
Հիշեցնենք` 46-ամյա Աննա Դանիբեկյանը դատավոր է նշանակվել 2016 թվականին։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.