Վարդան ԽԱՉԱՏՐՅԱՆ․ ԻՆՉԻ՞ ԿՀԱՆԳԵՑՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ ՎՐԱ ՀԱՐՁԱԿՈՒՄԸ
Հայ առաքելական եկեղեցու որևէ կերպ տատանումը կարող է անկանխատեսելի իրավիճակի հանգեցնել։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում այս հայտարարությունն արեց «Միացյալ Հայաստան» կուսակցության փոխնախագահ, ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դասախոս Վարդան Խաչատրյանը։
Նշենք, որ իշխանական թևը պարբերաբար «հարձակումներ» է գործում Հայ առաքելական եկեղեցու վրա։ Օրերս ԱԺ ՔՊ–ական պատգամավոր Արսեն Թորոսյանը գրառում էր արել սոցցանցում` ընդգծելով, որ Հայաստանում քրիստոնեական եկեղեցու 1700–ամյա պատմությունը միֆ է, և այն պետք է հիմնովին քանդել։
«Իշխանության և եկեղեցու միջև հարաբերությունները հիմա բավական սրված են, բայց լավ կլինի, որ այդպես չլինի։ Հայոց եկեղեցին Սահմանադրությամբ առանձնացված բացառիկ պատմական նշանակություն ունեցող կառույց է։ Եղել են ժամանակներ, երբ փլուզվող երկիրը պահել է հենց Հայ առաքելական եկեղեցին։ Հազարամյակներ շարունակ հայ ժողովուրդը և՛ Հայաստանում, և՛ այլ երկրներում առաջինը եկեղեցիներ է կառուցել, հետո տներ, հետևաբար եկեղեցին հայ ազգի յուրօրինակ կնիքն է։ Եկեղեցին իր ինքնությամբ մեր ազգային էության կրողներից մեկն է։ Որևէ կերպ նրա տատանումը կարող է հանգեցնել այնպիսի հետևանքների, որոնք մեզ համար հաճելի չեն և անկանխատեսելի են»,– ասաց Խաչատրյանը։
Միևնույն ժամանակ, նրա խոսքով, պետք է Հայաստանի և Արցախի շուրջ վերջին իրադարձություններին ավելի ընդհանրական նայել։
«Ճնշումն իրականացվում է գերճշգրիտ, հետևողական և ունի հերթականություն։ Կարելի է ենթադրել, որ իրականացվում է «Մեծ Թուրան» նախագծի «ճանապարհային քարտեզը»»,– նշեց Խաչատրյանը։
Նրա խոսքով` արևմտյան երկրները հսկայական միջոցներ են ներդրել այդ նախագծում, և իզուր չէր, որ Էրդողանը Փաշինյանին առաջարկում էր «Զանգեզուրի միջանցքին» առանձին կարգավիճակ տալ։ Խաչատրյանը նշեց` եթե այդ ճանապարհին խանգարում է Հայ առաքելական եկեղեցու դիրքորոշումը, ապա դրա դեմ կոնկրետ գործողություններ են ձեռնարկվում։ Աստվածաբանը այս համատեքստում է դիտարկում նաև արցախահայերի տեղահանումը։
«Մեծ Թուրանի» ստեղծման գործընթացին հակազդելու գործում Խաչատրյանը Հայաստանի բնական դաշնակիցներ է տեսնում Իրանին, Ռուսաստանին և Չինաստանին։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.