Սպիտակ Տուն․ Վաշինգտոնը կարող է հիմնովին վերանայել Վրաստանի հետ հարաբերությունները
Վաշինգտոնը կարող է հիմնովին վերանայել հարաբերությունները Վրաստանի հետ, եթե «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը վերջնականապես ընդունվի։ Ըստ «Эхо Кавказа»-ի՝ դրա մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիեռը։
«Վրացի ժողովուրդն իր կարծիքն արտահայտեց այս օրենքի վերաբերյալ՝ փողոցներում բողոքի ցույցեր անելով։ Շաբաթավերջին ականատես եղանք Վրաստանի պատմության ամենախոշոր բողոքի ցույցերին, երբ տասնյակ հազարավոր խաղաղ ցուցարարներ, չվախենալով ահաբեկման մարտավարությունից, իրենց կառավարությանը կոչ արեցին ընդդիմանալու այդ օրենքին, քանի որ ձգտում են եվրաատլանտյան ապագայի: Մենք կտեսնենք՝ ինչ կանի խորհրդարանը, բայց եթե այս օրենքն ընդունվի, դա մեզ կստիպի հիմնովին վերանայել մեր հարաբերությունները Վրաստանի հետ»,- նշել է ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան։
Վրաստանի խորհրդարանը երրորդ և վերջին ընթերցմամբ ընդունել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը, որը հայտնի է նաև որպես օտարերկրյա գործակալների մասին «ռուսական» օրենք։ Կողմ է քվեարկել 84 պատգամավոր՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցության և նրա արբանյակների անդամները։ Դեմ է արտահայտվել 30 պատգամավոր։
Օրինագիծը խորհրդրանում քվեարկությունից հետո կներկայացվի երկրի նախագահի ստորագրմանը։ Պետության ղեկավար Սալոմե Զուրաբիշվիլին արդեն հայտարարել է, որ վետո է դնելու փաստաթղթի վրա։ Սակայն բավականաչափ պատգամավորական մանդատներ ունեցող իշխող կուսակցությունը մտադիր է վերացնել վետոն:
Խորհրդարանում քվեարկությունը տեղի է ունեցել բողոքի ակցիայի պայմաններում, երբ մասնակիցները վանկարկել են՝ «Ո՛չ ռուսական օրենքին» և «Ստրուկներ»: Թբիլիսիում և Վրաստանի այլ քաղաքներում շուրջ մեկ ամիս է ընթանում են բողոքի ցույցեր ընդդեմ օրինագծի։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-14 19:54
На заседании Ученого совета Российско-Армянского университета (РАУ) тему докторской диссертации заместителя директора Службы национальной безопасности (СНБ) Армении Андраника Симоняна утвердили в нарушение сложившейся в вузе практики и в отсутствие самого Симоняна.
-
2025-05-14 19:50
Уголовное дело по факту гибели армянского военнослужащего Карена Аветисяна возбуждено в Следственном комитете. Об этом сообщили корреспонденту Sputnik Армения в пресс-службе ведомства.
-
2025-05-14 19:48
Окно возможностей для урегулирования конфликта на Украине будет открыто в ближайшие 14 дней. Такое мнение высказал генсек НАТО Марк Рютте на полях неформальной встречи глав МИД альянса в Анталье.
-
2025-05-14 19:46
Бывший депутат НС РА Самвел Фарманян пишет: