Մոսկվայում անհրաժեշտ են համարում Օվերչուկ-Գրիգորյան-Մուստաֆաև խմբի աշխատանքների վերսկսումը
Մոսկվայում անհրաժեշտ են համարում 2021 թվականին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների որոշմամբ երեք երկրների փոխվարչապետների համատեղ նախագահությամբ ստեղծված եռակողմ խմբի լիարժեք աշխատանքի շուտափույթ վերսկսումը։ Տեղեկությունը News.ru հարթակին տված հարցազրույցում հայտնրել ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
Նա նշել է, որ արևմտյան երկրների ճնշման տակ Երևանում որոշում են կայացրել սառեցնել Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ փոխգործակցությունը:
«Դա (փոխգործակցությունը) կարևոր է ոչ միայն Հարավային Կովկասի տրանսպորտային-կոմունիկացիոն համակարգի ապաշրջափակման, այլև տարածաշրջանի կայուն խաղաղության և բարգավաճման հաստատման համար», - ավելացրել է նա:
Ընդհանուր առմամբ, ըստ Գալուզինի, Եվրամիության առաքելությունն ավելի շատ բան է անում Հայաստանի հարևանների (այդ թվում` Իրանի) դեմ. բացահայտ սադրիչ գործունեություն է ծավալում:
«Այն, որ առաքելությունը ԵՄ հիբրիդային պատերազմի գործիք է, հաստատում է դրա գաղտնիությունը, անենթակայությունն ու անվերահսկելիությունը թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի, թե՛ այլ շահագրգիռ երկրների ու կառույցների կողմից: Առաքելությունը բացահայտ սադրիչ գործունեություն է ծավալում, զբաղվում է հակառուսական քարոզչությամբ, հայ հասարակության մեջ Եվրամիության՝ որպես Հայաստանի «անվտանգության ու բարգավաճման աղբյուրի» մասին կեղծ պատկերացումների սերմանմամբ», - նշել է ՌԴ փոխարտգործնախարարը։
Գալուզինի խոսքով՝ եթե խոսենք երկարաժամկետ տարածաշրջանային անվտանգության, կայունության ու սոցիալ-տնտեսական զարգացման ապահովման խնդիրների մասին, «ապա դրանց բոլորովին չեն համապատասխանում տարածաշրջանի ռազմականացման և այնտեղ ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի ռազմաքաղաքական ազդեցության ընդլայնման` Արևմուտքի ծրագրերը»:
Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի փոխվարչապետների վերջին նիստը տեղի է ունեցել 2023 թվականի հունիսին։ Այն ժամանակ Օվերչուկը, Գրիգորյանն ու Մուստաֆաևը համաձայնության էին եկել Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղու վերաբերյալ։
Հիշեցնենք, որ 2021 թվականի հունվարի 11-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի բանակցություններից հետո հայտարարվեց երեք երկրների փոխվարչապետների ղեկավարությամբ աշխատանքային խմբի ստեղծման մասին։ Ստեղծվել են հետևյալ փորձագիտական ենթախմբերը՝ երկաթուղային, ավտոմոբիլային և համակցված փոխադրումների գծով, փոխադրումների ապահովման հարցերով՝ ներառյալ անվտանգությունը, սահմանային, մաքսային, սանիտարական, անասնաբուժական, բուսասանիտարական ու վերահսկողության այլ տեսակներ:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-14 19:54
На заседании Ученого совета Российско-Армянского университета (РАУ) тему докторской диссертации заместителя директора Службы национальной безопасности (СНБ) Армении Андраника Симоняна утвердили в нарушение сложившейся в вузе практики и в отсутствие самого Симоняна.
-
2025-05-14 19:50
Уголовное дело по факту гибели армянского военнослужащего Карена Аветисяна возбуждено в Следственном комитете. Об этом сообщили корреспонденту Sputnik Армения в пресс-службе ведомства.
-
2025-05-14 19:48
Окно возможностей для урегулирования конфликта на Украине будет открыто в ближайшие 14 дней. Такое мнение высказал генсек НАТО Марк Рютте на полях неформальной встречи глав МИД альянса в Анталье.
-
2025-05-14 19:46
Бывший депутат НС РА Самвел Фарманян пишет: