Շարմազանով․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը պիտի հաջողի, այլապես նոր կորուստներ կլինեն
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը վերկուսակցական շարժում է, որը պետք է հաջողի, հակառակ դեպքում ներկայիս իշխանության շարունակականության պայմաններում Հայաստանը կկանգնի նոր կորուստների ու սպառնալիքների առաջ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ նախկին փոխխոսնակ, ՀՀԿ ներկայացուցիչ Էդուարդ Շարմազանովը։
Նրա կարծիքով՝ չպետք է դադարեցնել կառավարության հրաժարականը պարտադրելու փորձերը, քանի դեռ այս իշխանությունը չի հեռացել։
«Պայքարի փորձերը պետք է լինեն այնքան, մինչև ազատվենք թուրքահպատակ, հակապետական ռեժիմից։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը 6 տարիների ընթացքում բոլոր ասելի ու անասելի պրոբլեմներն ու արհավիրքները բերել է հայ ժողովրդի գլխին։ Նա ստացել է երկու հայկական պետություն, որոնցից մեկը` Արցախն այսօր գոյություն չունի, հայաթափված է, երկրորդին, Փաշինյանի խոսքերով, սպառնում է կործանման վտանգ»,–ասաց Շարմազանովը։
Նա ընդգծեց` Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը փրկելու, Հայաստանի պետականության փշրանքները պահպանելու առաջին քայլը պետք է լինի Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմին հեռացնելը։
Շարմազանովը հիշեցրեց` դեռ 2020 թվականին էր նախազգուշացնում, որ եթե Նիկոլ Փաշինյանը մնա, Արցախը հանձնելու է։ Հիմա էլ ասում է, եթե Նիկոլ Փաշինյանը մնա, Հայաստան չի լինելու։
Քաղաքական գործչի խոսքով` Հայաստանի Հանրապետությունը նախևառաջ պետք է լինի ժողովրդի իղձերի, նպատակների հանրապետությունը։ Իսկ այսօր Հայաստանի ղեկավարը հրաժարվում է Արարատ լեռից, վախենում է հիշատակել Արցախի անունը, քարոզում է թուրքական նարատիվներ, հրաժարվում է խոսել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման մասին։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-14 19:54
На заседании Ученого совета Российско-Армянского университета (РАУ) тему докторской диссертации заместителя директора Службы национальной безопасности (СНБ) Армении Андраника Симоняна утвердили в нарушение сложившейся в вузе практики и в отсутствие самого Симоняна.
-
2025-05-14 19:50
Уголовное дело по факту гибели армянского военнослужащего Карена Аветисяна возбуждено в Следственном комитете. Об этом сообщили корреспонденту Sputnik Армения в пресс-службе ведомства.
-
2025-05-14 19:48
Окно возможностей для урегулирования конфликта на Украине будет открыто в ближайшие 14 дней. Такое мнение высказал генсек НАТО Марк Рютте на полях неформальной встречи глав МИД альянса в Анталье.
-
2025-05-14 19:46
Бывший депутат НС РА Самвел Фарманян пишет: