Ո՞ւմ փողերով է առանձնատուն կառուցվում Սանոսյանի ծնողների համար
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի ծնողների համար առանձնատուն են կառուցում նրա եղբայրները։ Այս հայտարարությունը տարածել է նախարարի խոսնակ Սոնա Հարությունյանը` արձագանքելով «Հետքի» «Գնել Սանոսյանի թոշակառու մայրը մոտ 230 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում» վերտառությամբ հրապարակմանը։
«Առանձնատունը կառուցվում է նախարարի եղբայրների կողմից ծնողների համար։ Նախարարի հայրն ու երկու եղբայրները տարիներ շարունակ աշխատել են ՌԴ-ում։ Եղբայրներն այժմ էլ շարունակում են ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել այնտեղ։ Տարիներ շարունակ խնայողությունների, ընթացիկ եկամուտների արդյունքում էլ ձեռք է բերվել նշյալ հողամասը և իրականացվում է առանձնատան շինարարությունը»,– գրել է Հարությունյանը ֆեյսբուքյան էջում։
Նա ընդգծել է, որ առանձնատունը նախարարին վերագրելը և այնտեղ կոռուպցիա փնտրելը զուր ջանքեր են։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 19:58
Иранские власти сообщили о задержании еще более 30 лиц, связанных с израильской разведкой.
-
2025-06-16 19:55
Армия обороны Израиля выпустила «срочное предупреждение» для жителей третьего округа Тегерана.
-
2025-06-16 19:52
Итальянская корпорация Leonardo и турецкий производитель беспилотников создадут совместное предприятие для разработки беспилотных технологий. О запуске проекта было заявлено на Международном парижском авиасалоне в Ле-Бурже.
-
2025-06-16 19:51
Иранские власти сообщили об «историческом ударе по израильской шпионской сети»: в стране был повешен человек, обвинённый в передаче секретной информации Моссаду, передают телеграм-каналы.