Ոսկանյան․ Բաքվում սարսափում են Ռայիսիի ուղղաթիռի վթարին իսրայելական դիվերսիոն միջամտության տարբերակից
Բաքվում սարսափում են Իրանի նախագահի Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռի վթարին իսրայելական դիվերսիոն միջամտության հնարավոր տարբերակից, գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
Նա նշել է , որ իրանական փորձագիտական շրջանակներում տարածված է տեսակետ այն մասին, որ «արհեստածին Ադրբեջանի կողմից բռնազավթված Արցախի հենց մերձարաքսյան գոտում է գործելու լայն հնարավորություններ ստացել իսրայելական հետախուզությունը»:
Նա հավելել է, որ հասկանալով իրավիճակի հնարավոր բացասական հետևանքները՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն և Ադրբեջանի նախագահ Ալիևը շտապել են «մտահոգություն» հայտնել Իրանի նախագահի ուղղաթիռի կործանման կապակցությամբ։
«Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը և Արտաքին գործերի նախարարություն կոչեցյալը շտապել են հայտարարություններ տարածել Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի կապակցությամբ և անհանգստություն հայտնել», – ընդգծել է Ոսկանյանը։
Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Ադրբեջանի հետ սահմանի` Ջուլֆա քաղաքի մոտ: Պատճառը, ըստ լուրերի, եղել է մառախուղը։ ԶԼՄ-ները տեղեկություններ են տարածել այն մասին, որ նախագահին տեղափոխող ուղղաթիռում գտնվել է նաև Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։ Իրանի Կարմիր մահիկի տվյալներով՝ կործանված ուղղաթիռը որոնում է 46 փրկարարական խումբ։
Armenia Today
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-14 19:54
На заседании Ученого совета Российско-Армянского университета (РАУ) тему докторской диссертации заместителя директора Службы национальной безопасности (СНБ) Армении Андраника Симоняна утвердили в нарушение сложившейся в вузе практики и в отсутствие самого Симоняна.
-
2025-05-14 19:50
Уголовное дело по факту гибели армянского военнослужащего Карена Аветисяна возбуждено в Следственном комитете. Об этом сообщили корреспонденту Sputnik Армения в пресс-службе ведомства.
-
2025-05-14 19:48
Окно возможностей для урегулирования конфликта на Украине будет открыто в ближайшие 14 дней. Такое мнение высказал генсек НАТО Марк Рютте на полях неформальной встречи глав МИД альянса в Анталье.
-
2025-05-14 19:46
Бывший депутат НС РА Самвел Фарманян пишет: