Ռայիսիի հուղարկավորությունը տեղի կունենա Մաշհադում մայիսի 23-ին
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հրաժեշտի արարողությունն ու հուղարկավորությունը տեղի կունենան մայիսի 23-ին Մաշհադում: Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է երկրի փոխնախագահ և հուղարկավորությունը կազմակերպող հանձնաժողովի ղեկավար Մոհսեն Մանսուրին։
«Մարմինները կտեղափոխվեն սրբազան Մաշհեդ քաղաք, որտեղ տեղի կունենա հրաժեշտի արարողությունը և հուղարկավորությունը»,-հայտարարել է Մանսուրին, որի տեսաուղերձը հրապարակում են Իրանի պետական գործակալությունները:
Նա նշել է, որ արարողությունը տեղի կունենա Մաշհադում՝ Իմամ Ռեզայի դամբարանում։
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և երկրի մի շարք այլ պաշտոնյաներ զոհվել են մայիսի 19-ին Իրանի հյուսիս-արևմուտքում՝ Արևելյան Ադրբեջան նահանգում ուղղաթիռի կործանման հետևանքով: Նոր ընտրություններից առաջ Իրանի նախագահի պարտականությունները 50 օր կկատարի Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոհբերը:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 21:30
Глава группы компаний "Ташир", российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян выступил с официальным заявлением, распространенным пресс-службой компании.
-
2025-06-17 21:27
В России внимательно следят за ситуацией вокруг Карапетяна, которому в Ереване угрожают чуть ли не арестом под странными предлогами, сообщила официальный представитель МИД России Мария Захарова РИА Новости.
-
2025-06-17 21:20
Заявление Республиканской партии Армении
-
2025-06-17 20:33
Заявление члена Исполнительного органа Республиканской партии Армении Эдуарда Шармазанова.