Последние новости

ՎԶԵԲ-Ը ԵՎ ԵՄ-Ն ԱՐԴՇԻՆԲԱՆԿԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼ ԵՆ ՎԱՐԿԻ ԵՐԿՐՈՐԴ ՏՐԱՆՇԸ ՄՓՄՁ-ՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ

2024 թվականի մայիսի 16-ին, Երևանում կայացած ՎԶԵԲ 33-րդ գործնական համաժողովի շրջանակներում Արդշինբանկը, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկիՎԶԵԲ») ու Եվրոպական միությանԵՄ») հետ համագործակցությամբ կնքեց երկրորդ տրանշը ստանալու պայմանագիրը, որով հնարավորություն կունենա վարկ տրամադրել միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին: Այս վարկավորումն իրականացվում է «Արևելյան գործընկերությունում (EaP SMEC) ՄՓՄՁ մրցունակության ծրագրի» շրջանակներում:

Ըսկ կնքված պայմանագրի՝ Արդշինբանկի վարկավորումն աջակցելու է ՄՓՄՁ-ների կողմից կատարվող ներդրումներին կայուն տեխնոլոգիաների, ինչպես նաև առողջության և անվտանգության ուղղությամբ: Ակնկալվում է, որ բոլոր ֆինանսավորվող ենթավարկերը կհամապատասխանեն ՎԶԵԲ-ի Կանաչ տնտեսության անցումայինGET») մոտեցմանը: Բացի երկարաժամկետ ֆինանսավորումից, ենթավարկառուները կստանան նաև դրամաշնորհներ՝ իրենց ներդրումային ծրագրերի հաջող ավարտից հետո:

 «Հայաստանի ամենամեծ բանկի հետ պայմանագրի կնքումը լավագույն տարբերակն է ՎԶԵԲ 33-րդ գործնական համաժողովի ավարտն ազդարարելու համար: Այս համագործակցությունը երկու ֆինանսական ինստիտուտների և Եվրամիության միջև ես համարում եմ ստացված և անչափ ուրախ եմ այդ առիթով, քանի որ ՄՓՄՁ վարկավորումը կնպաստի այդ սեկտորում մրցունակության բարձրացմանը, հատկապես՝ մարզերում գործող բիզնեսների դեպքում»,- իր խոսքում նշեց Ֆինանսական հաստատությունների գծով ՎԶԵԲ-ի գործադիր տնօրեն Ֆրենսիս Մալիժը:

Արդշինբանկի Վարչության նախագահ Արտակ Անանյանը շնորհակալություն հայտնեց ՎԶԵԲ-ին և Եվրամիությանն արդյունավետ համագործակցության և Արդշինբանկին վստահելու համար՝ մասնավորապես նշելով. «Մեզ համար մեծ պատիվ և պատասխանատվություն էր ստանձնել ՎԶԵԲ 33-րդ գործնական համաժողովի ռազմավարական գործընկերությունը և շարունակել համագործակցությունը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ու Եվրոմիության հետ: ՄՓՄՁ հատվածը չափազանց կարևոր է Հայաստանի տնտեսության զարգացման, արտահանման առաջխաղացման և աշխատատեղերի ստեղծման համար: Մեր լայնամասշտաբ տարածաշրջանային ցանցի շնորհիվ այս միջոցների զգալի մասը ռազմավարական իմաստով կուղղվի շատ շրջաններում ՄՓՄՁ-ների ուժեղացմանը»։

Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկն է։ Այն մատուցում է բազմաբնույթ ունիվերսալ բանկային ծառայություններ՝ տրամադրելով լուծումներ մանրածախ, կորպորատիվ, ներդրումային, ինչպես նաև փրայվիթ բանկինգի ու ակտիվների կառավարման ոլորտներում։ Արդշինբանկն ունի ավելի քան 380.000 հաճախորդ, որոնց սպասարկում են բանկի 1.700-ից ավելի աշխատակիցներ։ Բանկում ներդրված է ծառայությունների մատուցման ու վաճառքի հզոր բազմախողովակ պլատֆորմ՝ 65 մասնաճյուղերով, համապարփակ մոբայլ և օնլայն բանկինգի համակարգերով։ Բանկն ունի երկրում ամենալայն մասնաճյուղային ցանցը, ինչպես նաև ներկայացուցչություն Փարիզում։

Արդշինբանկը Հայաստանի միակ ընկերությունն է, որն ունի աշխարհի երեք առաջատար՝ Standard & Poor's (BB- (Stable)), Moodys (Ba3 (Stable)) և Fitch (BB- (Stable)) վարկանիշային ընկերությունների կողմից շնորհված վարկանիշեր: Բանկն ունի Հայաստանի Հանրապետության վարկանիշային մակարդակին հավասար վարկանիշ, ինչը մասնավոր կազմակերպության վարկանիշի գնահատման հնարավոր լավագույն ցուցանիշն է:

ՎԶԵԲ-ը հիմնադրվել է 1991 թվականին և ունի 39 անդամ երկիր Միջին Եվրոպայից մինչև Միջին Ասիա։ Բանկի առաքելությունը հետխորհրդային ազդեցության երկրներին իրենց մասնավոր հատվածները հաստատելու աջակցությունն է։ Հայաստանը ՎԶԵԲ-ի անդամ է դարձել 1992 թվականի դեկտեմբերի 7-ին և ՎԶԵԲ-ի կապիտալում վերջինիս բաժնեմասը կազմում է 10 մլն եվրո: ՎԶԵԲ-ի հետ համագործակցության հիմնական ոլորտներն են՝ էներգետիկան, տրանսպորտը, ֆինանսական հատվածը։

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Галерея (6 фото)

Основная тема:
Теги:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ИРАН - ИЗРАИЛЬ: ТОЧКА КИПЕНИЯ ПРОЙДЕНА ИЛИ ЕЩЕ НЕ ВРЕМЯ?
    2025-07-07 09:53

    На фоне скрытой паузы в вооруженном конфликте между Ираном и Израилем можно поразмышлять о последствиях в случае победы одной из сторон. Осознание того, что данное противостояние переросло рамки дипломатической напряженности и угроз и всё больше напоминает конфликт потенциально глобального масштаба, лишь удручает и не вызывает какого-либо оптимизма. Мы не можем игнорировать событие такого размаха, в котором участвуют не только Израиль с Ираном, но и их крупные союзники: Россия со стороны Ирана; США, Турция и Азербайджан - на стороне Израиля. Для Южного Кавказа, особенно Армении, этот конфликт может стать судьбоносным, поэтому давайте рассмотрим 2 возможных сценария развития событий.

  • АРТАК ЗАКАРЯН: ВСЕ ОСНОВАНИЯ ЕСТЬ, НЕОБХОДИМО СЕРЬЕЗНО ЗАНЯТЬСЯ ПРОЦЕССОМ ИМПИЧМЕНТА
    2025-07-07 08:02

    Действующие правители с 2018 года по настоящее время по разным причинам и поводам нарушали, игнорировали или подвергали дискриминационному подходу требования нескольких десятков статей Конституции РА, написал на своей странице в Фейсбук Артак Закарян. Публикацию полностью приводим ниже.

  • ВААГН САРОЯН: ЧТО ЭТО, ЕСЛИ НЕ ГРАБЕЖ?!
    2025-07-07 08:00

    Когда грабеж «легализуется» законом, но народ не чувствует справедливости происходящего, с этого момента начинается утрата легитимности власти, написал на своей странице в Фейсбук член Совета РПА Ваагн Сароян.

  • Татевик АЙРАПЕТЯН: ЦЕЛЬ ПАШИНЯНА – УБЕДИТЬ АРМЯНСКУЮ ОБЩЕСТВЕННОСТЬ, ЧТО НУЖНО СДАТЬСЯ НА ВОЛЮ И МИЛОСТЬ СОСЕДНЕГО ДИКТАТОРСКОГО РЕЖИМА
    2025-07-05 10:14

    В предшествующий выборам период вся азербайджанская пропагандистская машина все более открыто начнет вести психологическую войну против армянского общества, угрожая, что если мы отстраним Пашиняна, то это приведет к войне, в этом же духе будет вестись также пропаганда гэдэшников, написала в своем ТГ-канале эксперт по вопросам Азербайджана Татевик Айрапетян. Публикацию полностью приводим ниже.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ