Աբովյանում նռնակով բանկ ներխուժած տղամարդուն կարող է սպառնալ մինչև 12 տարի ազատազրկում
Աբովյան քաղաքում նռնակով բանկ ներխուժած 50-ամյա տղամարդուն կարող է մինչև 12 ազատազրկում սպառնալ։ ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը մայիսի 24-ին տեղի ունեցած դեպքի առնչությամբ մանրամասներ է հայտնել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում 50-ամյա տղամարդը ներխուժել է «Արդշինբանկի» մասնաճյուղ և սպառնում պայթեցնել այն։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նա ձերբակալվել է։
Ոստիկանությունը հայտնում, է, որ ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը պահանջել է վերադարձնել բանկում գրավադրված իր բնակարանը, որն արդեն իսկ Հարկադիր կատարման ծառայության կողմից վաճառվել է։ Տղամարդը սպառնացել է պայթեցնել բանկը։
Իրավապահների հետ բանակցությունների արդյունքում տղամարդը հանձնել է Ֆ-1 տիպի նռնակը։ Նա ձերբակալվել ու տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժին։
Նրա դեմ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (ահաբեկչություն, որ պատժվում է ազատազրկմամբ՝ 8-12 տարի ժամկետով) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով պայթուցիկ սարք ձեռք բերելը և պահելը)։
Տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։
Շեշտվում է, որ իրավապահների իրականացրած գործողությունների արդյունքում տուժածներ չկան։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 21:30
Глава группы компаний "Ташир", российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян выступил с официальным заявлением, распространенным пресс-службой компании.
-
2025-06-17 21:27
В России внимательно следят за ситуацией вокруг Карапетяна, которому в Ереване угрожают чуть ли не арестом под странными предлогами, сообщила официальный представитель МИД России Мария Захарова РИА Новости.
-
2025-06-17 21:20
Заявление Республиканской партии Армении
-
2025-06-17 20:33
Заявление члена Исполнительного органа Республиканской партии Армении Эдуарда Шармазанова.