Ստեփանակերտի քաղաքապետը մեղադրվում է խարդախության ու փաստաթղթեր կեղծելու համար
Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը մեղադրվում է խարդախության ու փաստաթղթեր կեղծելու համար։ ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որում թեև միայն անվան սկզբնատառերն են նշված, սակայն մեր տեղեկություններով՝ խոսքը նրա մասին է։
Ավելի վաղ հայտնել ենք, որ իրավապահները խուզարկում են Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի տունը։
ՔԿ-ն հայտնում է, որ Դ.Ս.-ն (նույնականացվում է որպես Դավիթ Սարգսյան), Ս. Բ.-ի օժանդակությամբ, Ս.Ղ.-ի և Գ.Պ.-ի հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում կատարել է առանձնապես խոշոր չափերով խարդախություն, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր է պատրաստել ու նշված անձանց հետ օգտագործել դրանք։
Մասնավորապես, Դ.Ս.-ն խաբեության եղանակով, դիտավորությամբ խեղաթյուրելով իրականությունը՝ 2024թ. փետրվարի տարբեր օրերին կայացրել է 4 ավտոմեքենաներ օտարելու վերաբերյալ կեղծ որոշումներ։ Նա Ս.Ղ.-ին ու Գ.Պ.-ին տրամադրել է օտարելու գործարքներ կատարելու վերաբերյալ կեղծ լիազորագրեր։
Ս.Բ.-ն համապատասխան տեղեկանքներ է տրամադրել տվյալ ավտոմեքենաների համար գույքահարկի մասով պարտավորություններ չլինելու վերաբերյալ։
Ս.Ղ.-ն և Գ.Պ.-ն կեղծ տվյալներով փաստաթղթերը ներկայացրել են իրավասու պետական մարմնին։ Դրանց հիման վրա կատարվել են այլ անձանց նվիրաբերությամբ օտարման գործարքներ և իրավունքի պետական գրանցումներ։
Արդյունքում Դ.Ս.-ն, Ս.Ղ.-ն և Գ.Պ.-ն, Ս.Բ.-ի օժանդակությամբ առերևույթ հափշտակել են այլ անձանց պատկանող առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 19.100.000 ՀՀ դրամ արժողությամբ «TOYOTA HILUX 2.7», «VAZ 21214», «UAZ 390945-552» և «VAZ 212140» մակնիշների ավտոմեքենաներ։
Ձեռք բերված տվյալների հիման վրա Դ.Ս.-ի, Ս.Ղ.-ի և Գ.Պ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 457-րդ հոդվածի 2-րդ մասով։
Ս.Բ.-ի նկատմամբ նախաձեռնվել է վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 46-255-րդ հոդվածի (խարդախության հանցակից) 3-րդ մասի 3-րդ կետով:
Նշված 4 անձանց ձերբակալելու որոշում է կայացվել: Նախաքննությունը շարունակվում է։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.