ԱՄՆ Կոնգրեսում աճում է Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու պահանջը
«Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների մասին 2024թ.-ի ակտ»ը՝ օրինագիծը, որը պատժամիջոցներ է ենթրդրում Ադրբեջանի 44 բարձրաստիճան պաշտոնյաների դեմ՝ ղարաբաղյան պատերազմում ագրեսիայի և մարդու իրավունքների խախտման համար, ստացել է յոթ լրացուցիչ համահեղինակ՝ մեկ ամիս առաջ ԱՄՆ Կոնգրեսում ներկայացված լինելուց հետո:
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ օրինագիծը (HR8141), որն իր տեսակի մեջ առաջինն է, ապրիլի 26-ին ներկայացրել է Նևադայի դեմոկրատ Դինա Տիտուսը և 24 այլ համահեղինակներ, որոնց թիվն այսօր հասել է 31-ի։
Նրանք, ովքեր միացել են նախաձեռնությանը, ներառում են դեմոկրատներ Դենիել Քոլդմանը, Մայք Քուիգլին, Աննա Էշուն, Լինդա Սանչեսը, Ջուդի Չուն, Լորի Թրահանը և հանրապետական կոնգրեսական Միշել Սթիլը: Ներկայացվելուց հետո օրինագիծը փոխանցվել է Կոնգրեսի արտաքին հարաբերությունների և դատական հանձնաժողովներին, սակայն հետագա քայլեր դեռ չեն ձեռնարկվել:
Օրինագծի ընդունվելու դեպքում, Կոնգրեսը Բայդենի վարչակազմից կպահանջի 180 օրվա ընթացքում հաստատել, թե արդյոք Ադրբեջանի այս 44 պաշտոնյաները ենթակա են Մագնիտսկու ակտի պատժամիջոցների՝ պատերազմին իրենց մասնակցության և Ադրբեջանում քաղաքական ընդդիմության դաժան ճնշումների համար: Հիշեցնենք, որ ցուցակում կա 44 մարդ՝ նախագահի աշխատակազմի անդամներ, ուժային կառույցների ներկայացուցիչներ, այդ թվում՝ բանակի ղեկավարությունը, ՆԳՆ-ն, գլխավոր դատախազը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-07 19:39
В инициативе мэрии Еревана признать 4-ю секцию Кольцевого парка приоритетным общественным интересом и заменить теннисные корты на кафе руководитель программ «Антикоррупционного центра Transparency International» Варужан Октанян видит коррупционные риски. «Есть коррупционные риски. Если одна компания арендовала, все нормально, работает с прибылью, то почему ее хотят забрать? Просто так не забирают», – заявил «ФактИнфо» Варужан Октанян.
-
2025-07-07 19:37
Следственный комитет не стал комментировать Armenia Today сообщение СМИ о планах силовиков снова вторгнуться в Первопрестольный Святой Эчмиадзин. «У меня нет комментариев», — сказала представитель ведомства.
-
2025-07-07 19:35
Карабахского мальчика - 14-летнего Арена Назаряна, 40 часов проведшего за рулем во время исхода из Нагорного Карабаха, наградят в Москве международной премией "Горячее сердце" Всероссийской общественно-государственной инициативы.
-
2025-07-07 19:34
Апелляционный суд оставил в силе решение об оправдании экс-премьера Армении Гранта Багратяна, сообщил в соцсети его адвокат Ованнес Кочарян.