Հրաչյա ՊԱՊԻՆՅԱՆ․ ԱՂԵՏԻՑ ԱՌԱՋԱՑԱԾ ՎՆԱՍՆԵՐԸ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԾԱՆՐ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ ԿՈՒՆԵՆԱՆ
Աղետից առաջացած վնասները տնտեսական ծանր հետևանքներ կունենան։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է «Անկյուն + 3» հեռուստաընկերության տնօրեն Հրաչյա Պապինյանը։
Հիշեցնենք, որ Լոռու և Տավուշի մարզերում առաջացած հեղեղումների հետևանքով կա հաստատված 4 զոհ։
«Իմ տեղեկություններով՝ զոհերից մեկը բեռնատարի վարորդ է, մյուսի մասին ունեմ տեղեկություն, որ նա էլ է Երևանից, տեղացի չէ։ Այսքանն են այս պահին իմ տեղեկությունները զոհվածների մասին։
Նշեմ, որ աղետ հասցված վնասները տասնյակ միլիարդների են հասնում։ Այս ընթացքում Տավուշի ու Լոռու մարզում 17 կամուրջ է քանդվել, ճանապարհները պարզապես մի քանի կմ երկարությամբ ավերված են, դրանք վերականգնելը չափազանց թանկ ու բարդ է լինելու։ Այդ վնասները տնտեսական հետևանքներ կունենան։ Ակնհայտ է, որ գործազրկության խնդիր է առաջանալու, որովհետև Ալավերդի համայնքում սպասարկման ոլորտի ծառայությունները գետի եզրին էին՝ ռեստորաններ, խանութներ, և ստացվում է այնպես, որ այդ մարդիկ մնացել են անգործ»,- ասել է Հրաչյա Պապինյանը։
Նա տեղեկացրել է, մի շարք բնակավայրեր շարունակում են կտրված մնալ արտաքին աշխարհից, որոնք ԱԻՆ-ի միջոցով է սնունդ հասցվում, սակայն բնակավայրերում կա ջրի խնդիր։
«Ալավերդի համայնքի տարբեր բնակավայրեր արտաքին աշխարհից կտրված են։ Այսօր շինարարները սկսել են Ալավերդուց անտառային ճանապարհի բարեկարգում իրականացնել, որ հնարավոր լինի կապել Ախթալա, Շամլուղ, Ճոճկան, Այրում և այլ բնակավայրերն արտաքին աշխարհի հետ։
Մեկուսացված բնակավայրերը ԱԻՆ-ի միջոցով առաջին անհրաժեշտության սննդամթերք են ստանում, բարեբախտաբար, մեկուսացված հատվածում ալրաղաց ու ալյուրի պաշարներ կան, հացի խնդիր, կարծում եմ, չի առաջանա»,- նշել է Հրաչյա Պապինյանը։
Նա նաև ուշադրություն է հրավիրել երկաթուղու կրած վնասների վրա։
«Հսկայական վնասներ է կրել նաև երկաթուղին։ Ախթալա կայանը գրեթե գոյություն չունի։ Այսօր դրոնով արված տեսանյութերից երևում է, որ կայանը պարզապես գոյություն չունի։ Տեղեր կան, որ երկաթուղու գծերը օդում կախված են։ Կարծում եմ ՝ վտանգն անցած է, գլխավոր խնդիրը վերականգնման, մարդկանց փոխհատուցման խնդիրներն են»,- եզրափակել է Հրաչյա Պապինյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-07 19:39
В инициативе мэрии Еревана признать 4-ю секцию Кольцевого парка приоритетным общественным интересом и заменить теннисные корты на кафе руководитель программ «Антикоррупционного центра Transparency International» Варужан Октанян видит коррупционные риски. «Есть коррупционные риски. Если одна компания арендовала, все нормально, работает с прибылью, то почему ее хотят забрать? Просто так не забирают», – заявил «ФактИнфо» Варужан Октанян.
-
2025-07-07 19:37
Следственный комитет не стал комментировать Armenia Today сообщение СМИ о планах силовиков снова вторгнуться в Первопрестольный Святой Эчмиадзин. «У меня нет комментариев», — сказала представитель ведомства.
-
2025-07-07 19:35
Карабахского мальчика - 14-летнего Арена Назаряна, 40 часов проведшего за рулем во время исхода из Нагорного Карабаха, наградят в Москве международной премией "Горячее сердце" Всероссийской общественно-государственной инициативы.
-
2025-07-07 19:34
Апелляционный суд оставил в силе решение об оправдании экс-премьера Армении Гранта Багратяна, сообщил в соцсети его адвокат Ованнес Кочарян.