Վարուժան ԳԵՂԱՄՅԱՆ․ ԹՈՒՐՔԻԱՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԽԻՍՏ ՄՏԱՀՈԳ ԵՆ ՍՐԲԱԶԱՆ ՊԱՅՔԱՐԻ ԱՍՏԻՃԱՆԱԿԱՆ ԱՃՈՎ
Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ինչպես արդեն բազմիցս նշել եմ, Թուրքիան և Ադրբեջանը խիստ մտահոգ են Սրբազան պայքարի աստիճանական աճով, որ այս պահին ընթանում է Հայաստանում։
Պարբերաբեր հնչում են սպառնալիքներ պայքարի մասնակիցների հասցեին, նույնիսկ կոչեր՝ զորք մտցնել Հայաստան՝ աջակցելու համար փաշինյանի գլխավորած իշխանությանը։
Այս առումով երեկ՝ մայիսի 28-ին տեղի են ունեցել երկու շատ կարևոր իրադարձություններ։
Նախ Ադրբեջանում։ Հավանաբար տեսնելով, որ Սրբազան պայքարը չի ստացվում կանգնացնել, մարտի մեջ է մտել անձամբ նախագահ Ալիևը։ Այդ մասին է վկայում նրա երեկվա ելույթում ասված հետևյալ խոսքերը. «Մենք նաև հետևում ենք Հայաստանում ընթացող վերջին իրադարձություններին։… Այդ պատճառով մենք ամեն պահ պետք է պատրաստ լինենք։ Իհարկե, առաջին հերթին մեզ անհրաժեշտ է էլ ավելի ուժեղացնել մեր բանակը, և մենք դա անում ենք»։
Եթե Երևանի ու Հայաստանի այլ բնակավայրերի փողոցներում ընթացող ժողովրդական պայքարը էական վտանգ չներկայացներ թշնամի պետության շահերին, ապա Ադրբեջանի նախագահը դժվար թե անդրադառնար այս թեմային։ Սա մտապահենք՝ զուգահեռ արձանագրելով, որ Հայաստանի դե-ֆակտո իշխանությունից ոչ մի արձագանք չկա մեր երկրի ներքին գործերին այս միջամտության։
Ալիևի արձագանքին պետք է գումարել նաև երեկ Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստի փաստը, որում քննարկված 6 հարցերից մեկը վերաբերվել է Հայաստանին։
Գրեթե լիարժեք վստահությամբ կարող ենք ասել, որ ուշադրության կենտրոնում է եղել Սրբազան պայքարը և դրան խոչընդոտելու հնարավորությունները։
Միայն այս երկու հանգամանքները բավական են հասկանալու, թե ինչի համար է Սրբազան այս պայքարը և որ կողմում պետք է լինել հիմա»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-13 19:35
Два австралийца армянского происхождения — Жизель Каптерян и Тим Уилсон — по итогам выборов войдут в состав федерального парламента Австралии. Об этом сообщает Армянский национальный комитет Австралии.
-
2025-05-13 19:34
Очередное заседание "суда" над бывшим госминистром Нагорного Карабаха, бизнесменом и филантропом Рубеном Варданяном состоялось во вторник в Баку.
-
2025-05-13 19:27
Дежавю — это ощущение, что текущее переживание уже имело место в прошлом. В контексте событий в Армении мы сталкиваемся с политическим дежавю. Если с 2018 года власти, представленные Анной Акопян, размышляя о карабахской проблеме, заявляли, что тысячи жертв были принесены напрасно, то теперь аналогичные утверждения звучат и в отношении самой Армении.
-
2025-05-13 19:23
Предложенный депутатом от правящей партии "Гражданский договор" новый законопроект о военной службе, обсуждаемый в Национальном собрании Армении, вызвал бурную реакцию. Предложенные поправки вводят возможность различных форм службы за плату: фактически освобождение от обязательной армейской службы за 20 миллионов драмов (около 50 тыс. долларов), краткосрочная (6-месячная) служба с уплатой 15 миллионов (около 38 тыс. долларов) и иные варианты. Критики инициативы говорят об угрозе социальной справедливости, легализации коррупции и подрыве обороноспособности.