ԵՎՐՈՊԱՆ ԼԻՈՎԻՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ԲԱՔՎԻ ԼՊԻՐՇՈՒԹՅԱՆՆ ՈՒ ՍԱՆՁԱՐՁԱԿՈՒԹՅԱՆԸ
Մայիսի 29-ին Եվրահանձնաժողովի արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով խոսնակ Պետեր Ստանոն հանդես է եկել Ադրբեջանում Մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ հայտարարությամբ: Ըստ էության, բառերի բուն այդ համադրումը՝ Ադրբեջան և Մարդու իրավունքներ, վաղուց արդեն անհեթեթ-անհամատեղելի է թվում, կարծես թե ժամանակն է, որ միջազգային կառույցները դադարեն զարմանալ, թե ինչ է կատարվում ալիևյան սուլթանությունում։ Սակայն Եվրամիությունում շարունակում են ձևացնել, թե խիստ «մտահոգ են» և «վճռականորեն դատապարտում են» Մարդու իրավունքների ոտնահարումները, և կոչ անել Ալիևին պահպանել ժողովրդավարական նորմերը։
Ամենայն հավանականությամբ, Ստանոն եվ հանձին նրա ԵՄ ղեկավարությունը փորձում են պահպանել գոնե արտաքին պատշաճությունները, ընդ որում՝ գերազանց գիտակցելով, որ բոլոր այդ կոչերն ապարդյուն են և անարդյունավետ։ Եվ եթե նախկինում նման հայտարարությունները կարող էին ինչ-որ կերպ, չնչին չափով, ժամանակավորապես, բայց այնուամենայնիվ տեղը դնել Բաքվի բռնապետին, ապա այժմ նա խորապես թքած ունի բրյուսելյան մտահոգության և դատապարտման վրա։
Ստանոյի և նրա գործընկերների բանավոր զեղումներն անչափ նման են հաստակաշի գետաձիուն գնդասեղով ծակելուն, եթե նկատի առնենք նույն Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի քնքուշ գրկախառնություններն Ալիևի հետ, ինչպես նաև ամուր ձեռքսեղմումներն ու լայն ժպիտը, որով նրան միշտ ողջունում է Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը։
Սակայն Բաքվում որոշակի ժամանակից ի վեր այն աստիճան են լկտիացել, որ ամեն տեսակի բանաձևերին ու կոչերին ի պատասխան՝ սկսել են լկտիաբար շշպռել ու հակընդդեմ մեղադրանքներ տեղալ ԵՄ տարածքում մարդու իրավունքների խախտման առնչությամբ։ Հենց այդպես էլ այս անգամ վարվեց Ադրբեջանի ԱԳՆ-ը, որի խոսնակը Ստանոյի հայտարարությունից հետո զայրալից մեկնաբանություններ և կատաղի շշպռանք ժայթքեց Բրյուսելի հասցեին։
Նա մեղադրեց ԵՄ-ին կեղծարարության, անհիմն պնդումների մեջ, կասկածներ հայտնեց օրենքի գերակայությանը դաշինքի հավատարմության վերաբերյալ, իսկ վերջում հայտարարեց, որ Ադրբեջանը «բավարար փորձ, գիտելիքներ, իմաստնություն ունի այդ ոլորտում, ուստի խորհուրդների և ցուցումների կարիք չունի»: Պարզ ասած, պորտը տեղը դրեց ու հասկացրեց, որ Բաքվում բանի տեղ չեն դնում ԵՄ-ի կարծիքը և մտադիր են շարունակել վարվել այնպես, ինչպես կամենա սուլթանության ղեկավարը և ինչպես ընդունված է տոտալիտար պետությունում։
Ադրբեջանի իշխանությունների լպիրշությունն ու սանձարձակությունը վաղուց արդեն նորություն չեն, բայց հարց է ծագում. իսկ ինչո՞ւ պիտի այնտեղ ուշադրություն դարձնեն և հաշվի նստեն Եվրամիության կարծիքի ու կոչերի հետ։ Տեղին է նաև մեկ այլ հարց. մի՞թե Բրյուսելում դեռ չեն հասկացել, որ Ալիևի հետ պետք է այլ պահվածք դրսևորել, եթե իհարկե ԵՄ-ն իսկապես անկեղծորեն շահագրգռված է այդ երկրում ժողովրդավարական նորմերի գոնե նվազագույն պահպանմամբ։
Մի՞թե այնտեղ լրջորեն կարծում են, թե միայն բանավոր դատապարտմամբ, այն էլ՝ ի պատասխան ծանր ապտակ ստանալով, կարող են ստիպել վերջնականապես լկտիացած բռնապետին դադարեցնել կամ գոնե սահմանափակել բռնաճնշումներն ու իրավապաշտպան նորմերի զանգվածային խախտումները։ Եվ առ այսօր «չե՞ն հասկացել», որ կա Ալիևին սթափեցնելու և իր գազանային բնազդները սանձել ստիպելու մեկ ճանապարհ. պատժամիջոցներ և այլ ազդուն գործողություններ։
Ստանոյի հայտարարության մեջ ուշադրություն գրավեց ևս մեկ հանգամանք. մի բառ անգամ չասվեց հայ գերիների մասին։ Ժողովրդավարական Արևմուտքը ջանադրաբար շրջանցում է այդ նրբին թեման Բաքվի հետ իր շփումներում, չնայած եվրապատգամավորների և ԱՄՆ կոնգրեսականների բազմաթիվ կոչերին։ Ժողովրդավարական Արևմուտքն ամենևին չի ցանկանում փչացնել իր հարաբերությունները նավթագազային միապետության հետ, քանի դեռ վերջինս շարունակում է կանոնավոր կերպով մղել ռուսական գազը Եվրոպա, որտեղ երեսպաշտորեն ձևացնում են, թե տեղյակ չեն վառելիքի հոսքի իրական ծագման մասին։
Եվ մինչ ԵՄ օրենսդրական կառույց Եվրախորհրդարանը մեկը մյուսի հետևից բանաձևեր է ընդունում՝ առևանգված և Բաքվում ապօրինի պահվող հայ գերիներին ազատ արձակելու կոչերով, դաշինքի գործադիր մարմին Եվրահանձնաժողովը շարունակում է իր նողկալի սեթևեթանքը հանցավոր ռեժիմի հետ՝ ջանադրաբար չնկատելով, որ այդ ռեժիմի ղեկավարն ամեն չափ ու սահման անցել է իր հանցավոր գործունեության մեջ, քանի որ վստահ է, որ անպատիժ է մնալու։
Իսկապես, ինչո՞ւ պիտի Ալիևն ականջալուր լինի սեփական քաղաքացիների նկատմամբ բռնաճնշումների վերաբերյալ մեղադրանքներին, եթե իրեն ներվեցին ռազմական ագրեսիան և էթնիկ զտումները չճանաչված, բայց իրապես գոյություն ունեցող Արցախի Հանրապետությունում։ Եթե ժողովրդավարական Արևմուտքը նախընտրեց ճանաչել ավտորիտար ռեժիմի ուժի իրավունքը բազմամսյա շրջափակման, զավթման և ցեղասպանության տեսքով՝ այն հանրապետության նկատմամբ, որը պահպանում էր ժողովրդավարական նորմերն այնքանով, որքանով դա հնարավոր էր մշտական ռազմական սպառնալիքի պայմաններում։
Եթե աշխարհը բարեհաջող կերպով մոռացել է միջազգային դատական և քաղաքական բարձրագույն ատյանների կողմից ընդամենը մեկ տարի առաջ ընդունված և Ադրբեջանի կողմից լկտիաբար անտեսված որոշումների, վճիռների ու բանաձևերի մասին, ապա ինչո՞ւ պիտի հիմա Բաքուն հանկարծ մտահոգվի ոմն եվրոպացի պաշտոնյայի ելույթով և հրաժարվի իր հանցավոր սովորություններից: Ալիևն առավել քան վստահ է, որ ի պատասխան իր բռիությանը՝ Ուրսուլան կշարունակի ժպտալ իրեն, իսկ Միշելը՝ ամուր սեղմել ձեռքն ու քծնանքով նայել աչքերին, և նա միանգամայն իրավացի է։
Տակավին վերջերս՝ ապրիլի 26-ին Եվրախորհրդարանը հերթական բանաձեվն ընդունեց, կոչ անելով պատժամիջոցներ սահմանել ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների դեմ՝ Մարդու իրավունքների խախտումների և քաղաքական բռնաճնշումների համար։ Ավելի վաղ նույն կառույցը բազմիցս կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Բաքվի, այդ թվում Ալիևի և իր ընտանիքի անդամների դեմ՝ Արցախում ագրեսիայի և հետագա բոլոր գործողությունների համար, կանոնավորապես բարձրացնելով նաև հայ գերիների հարցը։
Այս դիսկուրսում առանձնահատուկ է կլիմայի հարցերով COP-29 միջազգային համաժողովի հարցը, որի անցկացման իրավունքը ստացավ Բաքուն։ Բազմաթիվ փորձագետներ և քաղաքական գործիչներ կոչ են անում չեղարկել իր միջազգային պարտավորությունները ցուցադրաբար չկատարող երկրում այդպիսի խոշոր ու կարևոր միջոցառում անցկացնելու որոշումը, ինչը, անշուշտ, լուրջ հարված կլիներ Ալիևին: Ստանոն նույնպես իր հայտարարության մեջ անդրադարձել է այդ թեմային, սակայն պարզ է, որ Եվրահանձնաժողովից այդ ուղղությամբ կոնկրետ քայլեր ակնկալելը միամտություն է։
Ոչ մի անգամ Եվրամիության գործադիր կառույցը չի անսացել Եվրախորհրդարանի պատգամավորների դիրքորոշմանն ու կոչերին, ծպտուն անգամ չհանելով պատժամիջոցների մասին։ Եվ միանգամայն արժանիորեն թուքումուր է ստանում բռնապետից, որը գործնականում ծիծաղում է երեսպաշտ եվրոպացի պաշտոնյաների երեսին և նույնիսկ սպառնում նրանց։
Պետեր Ստանոն, անկասկած, այդ թուքումուրն էլ կհանդուրժի «Եվրամիության հուսալի գործընկերոջ» կողմից, որը վաղուց արդեն ինդուլգենցիա է ստացել իր հանցագործությունների համար և՛ ժողովրդավարական, և՛ ոչ ժողովրդավարական աշխարհներից, լիովին օգտվելով դրանից թե՛ սեփական սուլթանության ներսում, թե՛ դրանից դուրս։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 08:49
«Внутренние работают по принципу «разделяй и властвуй», внешние – по принципу «разделяй, чтобы уничтожить». И работают очень синхронно и «грамотно». Пусть Господь ниспошлет нам мудрость и благоразумие, чтобы не подчиниться и не поддаться правилам этой игры, не стать невольным пособником врагов. Один из первых шагов – переход из эмоционального поля в область холодного рассудка», - написал священнослужитель Тер Нерсес Гарегин Асрян.
-
2025-06-02 09:13
"Пашинян окончательно присоединился к нашей кампании по выведению террористов в рясе на чистую воду», - так откровенно прокомментировал один из бакинских Телеграм-каналов ситуацию, сложившуюся в Армении после последних, мягко говоря, скандальных заявлений представителей властей. Слово «скандальный» в данном контексте действительно звучит слишком мягко, не отражая всей недопустимости и беспрецедентности сути, содержания, направленности и формы происходящего.
-
2025-05-28 09:42
«Коротко о пиар-акции под названием «Ереванский диалог». За счет армянских налогоплательщиков в гостинице «Двин» собрались несколько десятков госчиновников, экспертов и «просто хороших людей», чтобы верховный предатель армянской нации у них на глазах от имени нас всех вымаливал у азербайджанцев и турок мир и фактически заявил, что готов согласиться на ЛЮБОЕ их требование. Все», - написал правозащитник, бывший Омбудсмен Арцаха Рубен Меликян.
-
2025-05-26 09:49
Армянские правозащитники и представители гражданского общества выступили с заявлением о неприемлемости участия в конференции «Ереванский диалог» старшего советника Центра внешней политики Великобритании Крейга Олифанта. Авторы заявления требуют от МИД Армении объяснений по поводу приглашения в Ереван лица, принимавшего участие в форуме, состоявшемся в здании Арцахского государственного университета в оккупированном Степанакерте в апреле текущего года.