Ռուբեն ԿԱՐԱՊԵՏՅԱՆ․ ԱՅՍ ՇԱՐԺՈՒՄՆ ԱՌԱՋՆՈՐԴՈՒՄ Է ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻՆ, ԲԱՅՑ ՍԱ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ ՉԷ
Սա ոչ ռուսամետ, ոչ արևմտամետ շարժում չէ, այլ հայամետ ազգային շարժում է, որն առաջնորդվում է Հայ առաքելական եկեղեցու կողմից: Այս մասին, այսօր՝ հունիսի 3-ին, Բագրատ Սրբազանի առաջնորդած երթի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Կարապետյանը:
«Բայց մենք պետք է հասկանանք, որ սա նաև եկեղեցական շարժում չէ, որովհետև սա պետականության համար պայքարի շարժում է: Երբ պետությունը թուլանում է եկեղեցին է իր վրա վերցնում այդ պատասխանատվությունը և մղում առաջ»,-ասաց նա:
Անդրադառնալով սահմանազատման գործընթացին, դիվանագետն ասաց. «Բացի սահմանազատումից և սահմանագծումից, կան միջազգային նորմեր, օրինակ սահմանագծման և սահմանազատման ԵԱՀԿ-ի հստակ չափորոշիչներ կան, որոնք պետք է իրականություն դառնան: Դու չես կարող գնալ սահմանազատման, եթե տվյալ երկրի հետ չունես դիվանագիտական հարաբերություններ: Երկրորդը, սա միջազգային համաձայնագրի հիման վրա պետք է լինի, որը պետք է հաստատվի տվյալ երկրների խորհրդարանների կողմից: Միջազգային կոնֆենցիաներով, նորմերով գործընթաց չի իրականացել Հայաստանում:
Այս շարժումը սկսվեց նրանից, որ տեղի է ունենում հակասահմանադրական, հակաօրինական, միակողմանի գործընթաց: Մենք սրա մասին քիչ ենք խոսել, որ սա հակասում է նաև միջազգային նորմերին: Այն ուժերը, որոնք քննադատում են, պետք է նրանց հստակ այս ուղերձը հասցնել: Երկրորդ կարևոր բանը խաղաղությունն է, որը շահարկվում է իշխանությունների կողմից: Խաղաղությունը բանակցություններ են, երբ խոսում են դիվանագետները, թնդանողները լռում են, մենք ունե՞նք դիվանագիտություն, թե՞ չունենք: Կա՞ այդպիսի գործընթաց, թե՞ սա միակողմանի Հայաստանի հաշվին որոշակի աշխարհաքաղաքական խնդիրներ լուծելու պրոցես է: Եթե այդպես է, Հայաստանը պետք է սեղանին նստեր իր նախապայմաններով, իր պայմաններն առաջ քաշելով: Այդ ամենը չենք տեսնում: Հետևաբար, այս գործելակերպով պատերազմը շատ ավելի մոտ է դառնում թվացյալ խաղաղությունից»,-ասաց նա:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-04 06:01
Израильская авиация нанесла серию ударов вдоль русла реки Литани в районе Джеззин на юге Ливана. Об этом сообщает РИА Новости со ссылкой на ливанский военно-полевой источник.
-
2025-07-04 05:57
Генеральная прокуратура Республики Армения представила ходатайство председателю Национального Собрания Алену Симоняну о даче согласия на возбуждение публичного уголовного преследования в отношении депутата фракции «Армения» Артура Саргсяна.
-
2025-07-04 05:54
Президенты России и США провели телефонный разговор 3 июля, он длился около часа. Об этом сообщил журналистам помощник президента РФ Юрий Ушаков.
-
2025-07-04 05:50
Уполномоченный по правам человека в России Татьяна Москалькова направила официальное обращение к омбудсмену Азербайджанской Республики Сабине Алиевой в связи с задержанием граждан РФ, в том числе журналистов «Sputnik Азербайджан».