Փաստաբան․ Օպեր-լիազորները շարունակում են քաղաքացիական հագուստով մասնակցել հավաքներին
Օպեր-լիազորները շարունակում են քաղաքացիական հագուստով մասնակցել հավաքներին` խառնվելով ցուցարարների հետ իբրև թե ցուցարար, այս մասին ահազանգել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։
«Բազմիցս նշվել է, որ ոստիկանության ծառայողներն իրավունք չունեն հավաքներին ներկա գտնվել առանց օրենքով սահմանված տարբերանշանների:
Այնուամենայնիվ, ոստիկանության օպեր-լիազորները շարունակում են առանց ոստիկանության տարբերանշանների քաղաքացիական հագուստով մասնակցել հավաքներին` խառնվել ցուցարարների հետ որպես իբրև թե ցուցարար:
Այս պարագայում գործում է այն կանխավարկածը, որ հենց նրանք են այն սադրիչները, որոնք շշեր կամ այլ առարկաներ նետելով սկսում են խժդժություններ` ոստիկանության համազգեստավոր ծառայողների համար զանգվածային ձերբակալություններ սկսելու առիթ տալու համար:
Հետայսու կամ ես կամ իմ խնդրանքով այլ անձինք լուսանկարելու են իմ իմացած օպերներին (որոնք էլ ինձ շատ լավ գիտեն):
Ավելացնեմ նաև, որ ոստիկանության կողմից ուժի կիրառումը հավաքի ժամանակ պետք է լինի ոչ թե նորմ, այլ` բացառություն: Բուն ուժի կիրառման ժամանակ գործում է հավաքի մասնակիցների բազմազանության սկզբունքը և ուժի հասցեատերը չի կարող լինել խաղաղ ցուցարարը: Ավելին` մեկ եուկու շիշ նետելու փաստն ինքնին հիմք չէ զանգվածային ձերբակալությունների համար:
Ոստիկաննե´ր մի ալարեք ու կարդացեք «խաղաղ հավաքների ժամանակ ոստիկանների գործունեության վերաբերյալ» ԵԱՀԿ ԺՀՄԻԳ ձեռնարկը։
Ինչ վերաբերվում է կարմիր բերետավորների կողմից ցուցարարներին ծեծելու դեպքերին, ապա դա հանցագործություն է, որի համարժեք արձագանքը ոչ թե ոստիկանության ՆԱՎ-ի կողմից կարգապահական վարույթ հարուցելն է, այլ` քննչական կոմիտեի կողմից քրեական վարույթ նախաձեռնելն ու դատախազության կողմից հանրայինք քրեական հետապնդում հարուցելը: Տվյալ դեպքում այս շարժման շրջանակներում դեռևս որևէ ոստիկան քրեական հետապնդման չի ենթարկվել: Ի հակառակ սրան` ձերբակալվում են օբյեկտիվ ապացույցներով անմեղ անձինք:
Ոստիկանության ու քննչական կոմիտեի այս փոխլրացնող ապօրինի գործողությունները հիմք են տալիս պնդելու, որ կատարվողը քաղաքական իշխանությունների ուղիղ ցուցման արդյունք են»,- Facebook-ու գրել է Հարությունյանը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.