Գյումրիում որևէ մեկին չի արգելվել ելույթ ունենալ. ԿԳՄՍ նախարարը հերքում է միջադեպը
Հունիսի 1–ին Գյումրիում որևէ մեկին չի արգելվել ելույթ ունենալ, և եթե որևէ մեկը որոշել է ելույթ չունենալ , դա իր խնդիրն է։ Այս մասին ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ` անդրադառնալով Գյումրիում համերգը չեղարկելու միջադեպին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 1–ին Գյումրիում Բագրատ սրբազանի այցին ընդառաջ ապամոնտաժվել էր մանկական համերգի բեմը։ Տավուշի թեմի «ՏաԼույս» երգչախմբի ղեկավար Մարիա Գալստյանը պատմել էր, որ ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը զանգել, հրահանգել է համերգը նախատեսվածից շուտ սկսել։ Մասնակիցները բացատրել են, որ դա հնարավոր չէ։ Դրանից հետո բեմը պարզապես ապամոնտաժել են։ Ականատեսների խոսքով` համերգն ուղղակի չի կայացել, մինչդեռ ԿԳՄՍՆ–ն գլխավոր փորձից լուսանկարներ է հրապարակել ու հայտնել, որ համերգը կայացել է։ Բացի այդ, «ՏաԼույս» երգչախմբի պրոդյուսեր Թովմաս Առաքելյանն ասել էր, որ ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանն անշնորհք ձևով է խոսել իր հետ, հայհոյել է, իսկ հոգևորականի սքեմն անվանել է «դերիա»։
Ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը նախարարին հարց ուղղեց` ինչպե՞ս է ստացվել, որ Բագրատ սրբազանի Գյումրի այցից առաջ ԿԳՄՍ փոխնախարարն արգելել է «ՏաԼույս» երգչախմբի երեխաներին երգել և հայհոյանքներ հնչեցրել հոգևորականի հասցեին։
«Այն, ինչ վկայակոչում եք, ամբողջությամբ սուտ է, որևէ մեկին չի արգելվել ելույթ ունենալ և եթե որևէ մեկը որոշել է ելույթ չունենալ , դա իր խնդիրն է, և դա բարդել որևէ կառույցի վրա, ուղղակի անարդար է։ Ինչ վերաբերում է հայհոյանքներին, դրանք հնչել են բոլորովին այլ կողմից և մեր ուղղությամբ։ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչները չեն հայհոյում, և նման բան ուղղակի տեղի չի ունեցել»,–ասաց նախարարը։
Հավելենք, որ Թովմաս Առաքելյանը հայտնել էր, որ համերգ են կազմակերպել առանց «ՏաԼույս» երգչախմբի և ոչ թե Թատերական հրապարակում, ինչպես նախատեսվել էր, այլ Դրամատիկական թատրոնի դահլիճում։ Պրոդյուսերի խոսքով` հանդիսատես չի եղել, ներկա են եղել միայն երեխաների ծնողները։
ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանն էլ «Արմենպրեսի» հետ զրույցում ասել էր, որ Գյումրիում համերգը չի չեղարկվել, այն կայացել է հաջողությամբ։ Դանիելյանի ներկայացմամբ՝ եղանակային պայմաններն ու կիզիչ արևը ստիպել են, որ ժամի փոփոխություն արվի, քանի որ երեխաները փորձեր էին անում և դեռ պիտի նաև ելույթ ունենային։ Փոխնախարարը երգչախմբերի պատասխանատուներին առաջարկել է նախատեսված ժամանակից շուտ սկսել համերգը, ինչը միաձայն ընդունվել է կազմակերպիչ «Ազնավուր» հիմնադրամի և մյուս երեք խմբերի կողմից, իսկ Տավուշի «ՏաԼույս» երգչախմբի պրոդյուսերը կտրուկ մերժել է։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-30 19:32
Представители Католикоса Великого Дома Киликийского Арама I в Эчмиадзине встретились с Католикосом всех армян Гарегином II. Они передали Гарегину II обеспокоенность Арама I и его видение относительно выхода из сложившейся ситуации.
-
2025-06-30 19:29
Школьники из Армении завоевали 21 медаль на 5-й международной олимпиаде по прикладной биологии в провинции Бали в Индонезии. Об этом сообщает пресс-служба министерства образования, науки, культуры и спорта Армении.
-
2025-06-30 19:20
Баку выбрал путь обострения отношений с Москвой. Пока в Азербайджане наберутся мудрости, будет страдать азербайджанская диаспора, пишет обозреватель Pravda.Ru Любовь Степушова.
-
2025-06-30 19:13
«Предъявленное предстоятелю Ширакской епархии Армянской Апостольской церкви архиепископу Микаэлу Аджапахяну обвинение – полностью незаконное и необоснованное. И это не только наша позиция. Такой была также позиция прокуратуры и Следственного комитета – до того момента, как премьер-министр начал свои нападки на архиепископа. Хронология здесь абсолютно ясна», – заявил на встрече с журналистами 30 июня представитель группы адвокатов архиепископа Ерем Саркисян.