Հայ դատի Ամերիկայի հանձնախումբն սատարում է 10 օրենսդրական առաջարկներին
Քաղաքական առաջնահերթության շրջանակում Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը, Արցախում ցեղասպանության և ՀՀ ինքնիշխան տարածքի բռնազավթման համար Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու նպատակով, շարունակում է աշխատանքներն ամերիկյան Կոնգրեսում։ Ըստ այդմ՝ 2025թ․ ֆիսկալ տարվա համար ներկայացված «ԱՄՆ Ազգային պաշտպանական արտոնությունների ակտում» ներկայացվել են թվով տասը օրենսդրական առաջարկներ։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակից։
Կոնգրեսականների կողմից ներկայացված դրույթներում առաջարկվում են լուծումներ, որոնք արգելում են ԱՄՆ ռազմական օգնությունն Ադրբեջանին, արգելում են ամերիկյան ռազմական արտադրանքի թույլտվությունների տրամադրումն Ադրբեջանին և նախատեսում են հետաքննություն՝ պարզելու պատժամիջոցներից խուսափելու ադրբեջանական քաղաքականության էությունը: Օրենսդրական առաջարկները ներառում են նաև միջոցառումներ, որոնք ուղղված կլինեն Հայաստանի ինքնիշխանությանն ու անվտանգության բարձրացմանն ուղղված ամերիկյան աջակցության ձևավորմանը՝ ներառյալ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությանը ամերիկյան աջակցությունը:
Կոնգրեսում ներկայացված առաջարկների վերաբերյալ Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նկատել է․ «Անցյալ տարի Արցախի էթնիկ զտումների համար ԱՄՆ-ի կողմից համապատասխան պատժամիջոցների չհանդիպելով՝ Ադրբեջանն այսօր գոյութենական սպառնալիք է ներկայացնում Հայաստանի ինքնիշխանությանը և գոյությանը։ Կոնգրեսը պետք է քայլեր ձեռնարկի այնտեղ, որտեղ ԱՄՆ-ի իրարահաջորդ վարչակազմերը ձախողել են՝ պատասխանատվության ենթարկելու Ադրբեջանին, զսպելու վերսկսված ագրեսիան և ապահովելու Արցախի բնիկ բնակչության անվտանգ ու ապահով վերադարձը իր պատմական հայրենիք՝ միջազգային պաշտպանության ներքո»:
Առաջարկներ են ներկայացվել նաև ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ։ Դրանց նպատակն է ապահովել վերահսկողություն և թափանցիկություն՝ ԱՄՆ-ի կողմից Թուրքիային զենք վաճառելու հարցում՝ միաժամանակ հետաքննելով, թե արդյո՞ք Թուրքիայի ապակայունացնող պահվածքը տարածաշրջանում համապատասխանում է ՆԱՏՕ-ի դաշնակցից առկա ակնկալիքներին:
Ներկայացված առաջարկների ընդունմանը հասնելու համար՝ Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակն իրականացնում է ամերիկահայ համայնքի մոբիլիզացիա և, հանձնախմբի համապատասխան տեղեկատվական հարթակների միջոցով, համայնքային ճնշման ապահովում։
Ստորև՝ ներկայացված օրենսդրական առաջարկները․
(Amendment 396, ներկայացված մայք Լոլերի և Ֆրենք Փալոնի կողմից)
Առաջարկվում է արգելք սահմանել Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան օժանդակությունը բացառող օրենքի չեղարկման իրավունքի (waiver authority) վրա։
(Amendment 568, ներկայացված Ադամ Շիֆի կողմից)
Ադրբեջանին կոչ է արվում՝ անհապաղ վերադարձնել բոլոր հայ ռազմագերիներին և գերեվարված խաղաղ բնակիչներին։
(Amendment 570, ներկայացված Ադամ Շիֆի կողմից)
Ադրբեջանի համար արգելվում է հարձակողական բնույթի սարքավորումների արտահանման ցանկացած նոր թույլտվության տրամադրում:
(Amendment 1048, ներկայացված Ան Էշուի կողմից)
Պաշտպանության նախարարությանը հանձնարարվում է մշակել ռազմավարություն՝ ամրապնդելու անվտանգության ոլորտում ԱՄՆ-Հայաստան համագործակցությունը և զսպելու Ադրբեջանի հետագա ագրեսիան։
(Amendment 1110, ներկայացված Էեթի Փորթերի կողմից)
Հանձնարարվում է զեկույց պատրաստել միջազգային պատժամիջոցների ներքո գտնվող ռուսական և իրանական ընկերությունների հետ Ադրբեջանի էներգետիկ գործընկերության վերաբերյալ:
(Amendment 120, ներկայացված Գուս Բիլիրակիսի և Էրիս Փափերսի կողմից)
Պաշտպանության նախարարի հետ համաձայնեցված՝ Պետքարտուղարից և ֆինանսների նախարարից զեկույցի պահանջ՝ ներայալ S-400 հակաօդային պաշտպանության համակարգերի գնման համար Թուրքիայի դեմ պատժամիջոցների ազդեցության վերանայման վերաբերյալ, ԱՄՆ ազգային անվտանգության համար դրանց տեղակայման սպառնալիքի գնահատում և ՆԱՏՕ-ի անդամների հետ թուրքական զինված ուժերի փոխգործունակ մնալու կարողության գնահատում։
(Amendment 122, ներկայացված Գուս Բիլիրակիսի և Էրիս Փափերսի կողմից)
ԱՄՆ կառավարության հաշվետվողականության գրասենյակից (USGAO) պահանջվում է վերանայել և հաստատել պաշտպանության նախարարության և պետդեպարտամենտի արտակարգ իրավիճակների պլանները Թուրքիայում գտնվող ԱՄՆ-ի զգայուն տվյալների և սպառազինությունների համակարգերի՝ ներառյալ միջուկային զենքի և F-35 ծրագրին առնչվող տեղեկությունների վերադիրքավորման վերաբերյալ:
(Amendment 313, ներկայացված Գուս Բիլիրակիսի կողմից)
Պահանջվում է զեկույց առ այն, թե արդյո՞ք Թուրքիայի կառավարությունը էականորեն խախտում է Հյուսիսատլանտյան պայմանագիրը:
(Amendment 318, ներկայացված Գուս Բիլիրակիսի և Էրիս Փափերսի կողմից)
Պահանջվում է զեկույց՝ պատժամիջոցներից խուսափելու հարցում թուրք-իրանական համագործակցության վերաբերյալ։
(Amendment 744, ներկայացված Ռաշիդա Թլայբի կողմից)
Արգելելվում է անվտանգության օժանդակության տրամադրումը ցանկացած երկրի, որը վերջին տասը տարիներին ռազմական ուժ է կիրառել բժշկական հաստատության, ՄԱԿ-ի, փախստականների ճամբարների, հումանիտար աշխատողների կամ լրագրողների դեմ, կատարել կամ աջակցել է բռնի տեղահանության հանցագործության իրականացմանը, կամ խոչընդոտել է մարդասիրական օգնության առաքումը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-30 19:32
Представители Католикоса Великого Дома Киликийского Арама I в Эчмиадзине встретились с Католикосом всех армян Гарегином II. Они передали Гарегину II обеспокоенность Арама I и его видение относительно выхода из сложившейся ситуации.
-
2025-06-30 19:29
Школьники из Армении завоевали 21 медаль на 5-й международной олимпиаде по прикладной биологии в провинции Бали в Индонезии. Об этом сообщает пресс-служба министерства образования, науки, культуры и спорта Армении.
-
2025-06-30 19:20
Баку выбрал путь обострения отношений с Москвой. Пока в Азербайджане наберутся мудрости, будет страдать азербайджанская диаспора, пишет обозреватель Pravda.Ru Любовь Степушова.
-
2025-06-30 19:13
«Предъявленное предстоятелю Ширакской епархии Армянской Апостольской церкви архиепископу Микаэлу Аджапахяну обвинение – полностью незаконное и необоснованное. И это не только наша позиция. Такой была также позиция прокуратуры и Следственного комитета – до того момента, как премьер-министр начал свои нападки на архиепископа. Хронология здесь абсолютно ясна», – заявил на встрече с журналистами 30 июня представитель группы адвокатов архиепископа Ерем Саркисян.