Շուրջ 4300 զոհված զինվորականների ցուցակն ու լուսանկարները կհրապարակվեն «Զինապահի» կայքում
Հայաստանում Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը 2017-2024 թթ. 91,5 մլրդ դրամի ֆինանսական հատուցում է տրամադրել 5345 զինծառայողի և նրանց ընտանիքի անդամներին` 12.500 ընդհանուր թվով: Հիմնադրամի տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի ղեկավար Կարինե Սարգսյանը։
Նա նկատեց, որ հիմնադրամի 2023 թվականի եկամուտներն աճել են 23%-ով, իսկ ծախսերը կրճատվել են են 12%-ով։
«ՀՀ քաղաքացիների պարտադիր դրոշմանիշային վճարումներից հիմնադրամ է մուտքագրվել 150 մլրդ դրամ, ակտիվների կառավարումից՝ 18 մլրդ դրամ, իսկ 9,4 մլրդ դրամ՝ Հայաստանում և ամբողջ աշխարհում կատարված նվիրատվություններից»,–ասաց նա։
Հիմնադրամի մամուլի քարտուղար Նարինե Գրիգորյանը տեղեկացրեց, որ պաշտպանության նախարարության հետ համատեղ հիմնադրամը նախատեսում է իրականացնել մի նախագիծ, որը թույլ կտա հարգել զոհված զինծառայողների հիշատակը:
«Նախագծի նպատակն է ճանաչել կյանքը հանուն բոլորիս հայրենիքի զոհաբերած զինծառայողներին, և նախագիծը ենթադրում է շուրջ 4300 զոհված զինվորականների ցուցակը՝ լուսանկարների և նրանց մասին փոքրիկ պատմությունների հետ միասին»,–նշեց Գրիգորյանը։
2025 թվականի սկզբին նախագիծն ամբողջությամբ կիրականացվի, և «Զինապահի» կայքում հնարավոր կլինի ծանոթանալ այդ պատմություններին։
Բացի այդ, կիրականացվի «Թիկունքն այստեղ է» նախագիծը, որի շրջանակներում կհրապարակվի երկրի բոլոր այն քաղաքացիների ցանկը, որոնք պարտադիր դրոշմանիշային վճար են կատարում հիմնադրամին և դրանով հնարավոր դրաձնում «Զինապահի» առաքելության իրականացումը:
Ասուլիսի ընթացքում հիմնադրամի ղեկավար Կարինե Սարգսյանը պարգևատրվեց ՊՆ «Անդրանիկ Օզանյան» մեդալով:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 21:30
Глава группы компаний "Ташир", российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян выступил с официальным заявлением, распространенным пресс-службой компании.
-
2025-06-17 21:27
В России внимательно следят за ситуацией вокруг Карапетяна, которому в Ереване угрожают чуть ли не арестом под странными предлогами, сообщила официальный представитель МИД России Мария Захарова РИА Новости.
-
2025-06-17 21:20
Заявление Республиканской партии Армении
-
2025-06-17 20:33
Заявление члена Исполнительного органа Республиканской партии Армении Эдуарда Шармазанова.