Սերժ Սարգսյանի եղբոր հետ փոխկապակցված անձից գույք, գումար ու բաժնեմասեր կբռնագանձեն
Հակակոռուպցիոն դատարանը՝ նախագահությամբ դատավոր Կարապետ Բադալյանի, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով կայացրել է առաջին վճիռը, որը վերաբերում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր` Լյովա Սարգսյանի հետ փոխկապակցված անձի` «Պոլի-Տրանսպորտ» ՍՊԸ–ի տնօրեն Գևորգ Վարդանյանին։ Տեղեկությունը հայտնում է դատական իշխանությունը։
«Վճռվել է Գևորգ Վարդանյանից հօգուտ Հայաստանի բռնագանձել Երևան քաղաքի Վահագնի թաղամասի բնակելի առանձնատունն ամբողջությամբ, 2 հատ «KAMAZ» մակնիշի տրանսպորտային միջոց, «Լավիթա Ֆարմ» ընկերությունից Գևորգ Վարդանյանին պատկանող 25 տոկոս և «Պոլի-Տրանսպորտ» ընկերությունից վերջինիս պատկանող 20,3 տոկոս բաժնեմասերը, «Պոլի-Տրանսպորտ» ՍՊԸ–ի նկատմամբ ավելի քան 10 մլն դրամի պահանջի իրավունքը և ավելի քան 17 մլն դրամ անձի օրինական եկամուտներով չհիմնավորվող դրամական միջոցներ։
Վճիռն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից 1 ամիս հետո և այդ ընթացքում կարող է բողոքարկվել վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 21:30
Глава группы компаний "Ташир", российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян выступил с официальным заявлением, распространенным пресс-службой компании.
-
2025-06-17 21:27
В России внимательно следят за ситуацией вокруг Карапетяна, которому в Ереване угрожают чуть ли не арестом под странными предлогами, сообщила официальный представитель МИД России Мария Захарова РИА Новости.
-
2025-06-17 21:20
Заявление Республиканской партии Армении
-
2025-06-17 20:33
Заявление члена Исполнительного органа Республиканской партии Армении Эдуарда Шармазанова.