Մարկ Ռյութեն հաստատվել է ՆԱՏՕ ապագա գլխավոր քարտուղարի պաշտոնում
Նիդեռլանդների վարչապետի պաշտոնակատար Մարկ Ռյութեի թեկնածությունը ՆԱՏՕ ապագա գլխավոր քարտուղարի պաշտոնում հաստատվել է։ Այս մասին տեղեկացրել է «Ազատություն» ռադիոն։
Ռյութեի թեկնածությունը հաստատել են ՆԱՏՕ երկրների դեսպանները Բրյուսելում։ Պաշտոնական նշանակումը, ինչպես սպասվում է, տեղի կունենա կազմակերպության Վաշինգտոնի գագաթաժողովում, որը կկայանա հուլիսին։ Ռյութեի լիազորությունների ժամկետը հինգ տարի է։ Նա կփոխարինի ՆԱՏՕ ներկայիս գլխավոր քարտուղար, նորվեգացի Յենս Սթոլտենբերգին։
Այն մասին, որ Հյուսիսատլանտյան դաշինքի բոլոր 32 երկրները աջակցել են Ռյութեի թեկնածությանը, ավելի վաղ տեղեկացրել էր Politico-ն։
Վերջին երկրները, որոնց աջակցությունը պետք է ստանար Ռյութեն, Սլովակիան և Հունգարիան էին։ Նրանք հավանություն են տվել նրա թեկնածությանը երեքշաբթի, հունիսի 18-ին։
Ռյութեից բացի պաշտոնին հավակնում էր նաև Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսը։ Նա ավելի վաղ հայտարարել էր, որ հանում է իր թեկնածությունը։
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը մի քանի ամիս չէր համաձայնում Ռյութեի թեկնածությունը պաշտպանելուն, բայց խոստում է ստացել նրանից, որ Բուդապեշտը կկարողանա հրաժարվել ՆԱՏՕ գործունեությանը մասնակցելուց Ուկրաինայի աջակցության հարցում։
Նիդեռլանդների վարչապետի պաշտոնում (Ռյութեն կառավարությունը գլխավորում է ավելի քան 10 տարի) ՆԱՏՕ ապագա գլխավոր քարտուղարը վարել է Ուկրաինային աջակցելու հետևողական քաղաքականություն, քննադատել է Ռուսաստանի իշխանություններին։
ՆԱՏՕ նոր ղեկավարը պաշտոնն ստանձնելու է հոկտեմբերի 2-ին։ Նրա հիմնական խնդիրը լինելու է պաշտպանության ծախսերի ավելացումը բոլոր երկրների համար՝ ՀՆԱ 2 տոկոսի չափով։ ՆԱՏՕ գնահատականներով՝ ռազմական ծախսերի թիրախային ցուցանիշին հասել են 32 երկրներից 23-ը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-12 12:08
Премьер-министр Армении Никол Пашинян продолжает атаковать Армянскую Апостольскую церковь. Он сообщил, что решил создать координационную группу по смещению Католикоса всех армян Гарегина II. Ранее Пашинян обвинил его в нарушении обета безбрачия и заявил, что церкви в Армении превратились в «чуланы». Премьер считает, что в вопросе о выборах Католикоса решающий голос должно иметь государство. По Конституции и законам Армении государство не может вмешиваться в дела религиозных организаций. Антицерковные выходки Пашиняна объясняются его страхом потерять власть или даже жизнь, считает известный политолог Андраник Мигранян.
-
2025-06-12 11:56
С сегодняшнего дня и до 30 июня Турция разместила различные войска в Нахичевани, примерно в 70 км от Еревана (в связи с двумя военными учениями с Азербайджаном).
-
2025-06-12 11:17
Американским официальным лицам сообщили, что Израиль полностью готов начать операцию против Ирана, сообщили несколько источников CBS News.
-
2025-06-12 11:14
Состояние одного из 11-ти пострадавших при взрыве в армянском Чамбараке крайне тяжелое, еще двое находятся в состоянии средней тяжести. Об этом сообщает пресс-служба Минздрава.