Արթուր ԽԱՉԻԿՅԱՆ․ ԵՐԵՎԱՆՆ ԻՐ ՄԵՂՔԸ ԲԱՐԴՈՒՄ Է ՄՈՍԿՎԱՅԻ ՎՐԱ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ՆՄԱՆ ՊԱՀԱՆՋ ԿԱ ԱՐԵՎՄՈՒՏՔԻՑ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը հակադարձելով ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությանը, թե Ռուսաստանն է Արցախը վերադարձրել Ադրբեջանին, հիշեցնում է՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ 2022թ. հոկտեմբերի 5-ին Պրահայում, իսկ Արցախի վրա Ադրբեջանի՝ 2023թ. սեպտեմբերյան հարձակման ժամանակ Փաշինյանը հրաժարվեց օգնել Արցախին:
Քաղաքագետը կարծում է, որ Հայաստանի իշխանություններն իրենց մեղքը բարդում են Ռուսաստանի վրա, որովհետև նման պահանջ կա Արևմուտքից:
«Թուրքիան, ԱՄՆ-ն, Իսրայելն ու Մեծ Բրիտանիան ցանկանում են Ռուսաստանին հանել այս տարածաշրջանից: Նախ նրանք Ղարաբաղը վերացրեցին, ռուսական ազդեցությունը նվազեց, սրանից հետո էլ կստիպեն Հայաստանին ենթարկվել Թուրքիային, հետո Սյունիքը կկորցնենք, կձուլվենք, իսկ դրանից հետո Ադրբեջանն ու Իսրայելն անխոչընդոտ կզարգացնեն իրենց համագործակցությունը Իրանի դեմ, որին մենք խանգարում էինք: Ադրբեջանն ու Իսրայելը բնական դաշնակիցներ են, Թուրքիան ևս Ադրբեջանի հետ հիանալի հարաբերություններ ունի, Իսրայելի հետ երբեմն նորմալ հարաբերություններ ունի, երբեմն՝ ոչ, նրանց հետևում կանգնած է Բրիտանիան ու ԱՄՆ-ն: Նրանց բոլորին պետք է, որ Հայաստանը, Սյունիքը չլինի»,- Alpha News-ի հետ զրույցում ասաց Արթուր Խաչիկյանը:
Հայաստանի Սյունիքի մարզի ճանապարհի բացման անհրաժեշտության մասին հայտարարել է նաև ԱՄՆ փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛ Բրայենը: Նա ասել է, որ ԱՄՆ-ին անհրաժեշտ է Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագիր՝ Ռուսաստանն ու Չինաստանը շրջանցող արտահանում իրականացնելու համար:
Արթուր Խաչիկյանը նշում է՝ ԱՄՆ-ին պետք է Կենտրոնական Ասիայից դեպի Հարավային Կովկաս ու Եվրոպա միջանցք ստեղծել, որը կշրջանցի Ռուսաստանը, որպեսզի նա այլևս չկարողանա վաճառել իր գազն ու նավթը:
«ԱՄՆ-ին պետք է նաև, որ այս տարածաշրջանից դուրս գան Ռուսաստանն ու Իրանը, որպեսզի այստեղ ամրապնդվի իրենց դաշնակից Իսրայելի, Թուրքիայի, Ադրբեջանի դիրքերը, իսկ թե ինչ կլինի Հայաստանի հետ, ԱՄՆ-ից ոչինչ չեն հայտարարում: Բայց հարց է առաջանում. ԱՄՆ-ն ապահովելո՞ւ է մեր անվտանգությունը, եթե Թուրքիան ու Ադրբեջանը որոշեն ուժով վերցնել այդ միջանցքը: ԱՄՆ-ն ասում է, որ դա ճանաչում են որպես Հայաստանի տարածք և դա պետք է լինի ՀՀ-ի համաձայնությամբ: Բայց մենք նման գեղեցիկ հայտարարություններ լսել ենք, լսել էինք նաև Ղարաբաղի հայաթափումից առաջ, որ չեն հանդուրժի հայաթափում, բայց դա տեղի ունեցավ:
Հիմա, եթե ուժ գործադրեն միջանցքը վերցնելու համար, ԱՄՆ-ն պատրաս՞տ է գոնե պատժամիջոցներ կիրառել, իհարկե, ոչ, իսկ եթե նրանք մեր անվտանգությունը չեն ապահովում, ապա ի՞նչ է լինելու մեզ հետ Սյունիքի կորիդորը գրավելուց հետո, նրանք պատերազմելո՞ւ են Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, ոչ, երևի ինչ-որ դատապարտող բանաձև կընդունեն, զսպվածության կոչ կանեն ու կասեն, որ խաղաղության գործընթացը պետք է առաջ գնա ու մենք կդառնանք Կիպրոս, որը 1973-ից սպասում է, որ վերականգնվի միջազգայնորեն ճանաչված իր սահմանը, բայց ԱՄՆ-ն ու Եվրոպան չեն կարողանում Թուրքիայից պաշտպանել ԵՄ անդամ պետությանը»,- նշեց քաղաքագետը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-23 19:43
Между британской компанией и Кашенским месторождением стояли Арцах и 120 тысяч армян 5 ноября 2020 года Шаварш Кочарян, который на тот момент занимал должность замглавы МИД Армении, заявил, что одно из государств – постоянных членов Совбеза ООН сорвало на закрытой встрече совета согласование единой позиции, касающейся эскалации конфликта в Нагорном Карабахе. Практически сразу в СМИ просочилась информация о том, что это Британия заблокировала принятие резолюции Совбеза ООН по Карабаху, согласованной сопредседателями Минской группы ОБСЕ.
-
2025-07-23 19:39
Отказ властей Армении выполнять решение Стокгольмского арбитража чреват последствиями, согласно и национальному законодательству, и Нью-Йоркской конвенции (о признании и приведении в исполнение международных арбитражных решений). От этом заявила в соцсетях экс-министр юстиции Армении Арпине Ованнисян.
-
2025-07-23 19:35
Всемирная организация здравоохранения (ВОЗ) наблюдает в секторе Газа резкий рост числа смертей, связанных с недоеданием, в 2025 году организация задокументировала в Газе 21 случай смерти детей в возрасте до пяти лет из-за этого. Об этом заявил на брифинге глава ВОЗ Тедрос Адханом Гебрейесус.
-
2025-07-23 19:30
Защитники архиепископа Микаэла Аджапахяна сообщили, что предварительное расследование по уголовному делу в отношении него объявлено завершённым.