Արման ԹԱԹՈՅԱՆ․ ՉՊԵՏՔ Է ԹՈՒՅԼ ՏԱԼ, ՈՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՐԿԱ
Հայաստանի Սահմանադրությունը, խորհրդանշելով մեր պետականությունը, ներկայում դարձել է հայոց ինքնության պահպանման կարևոր հենասյուն, այս մասին գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը:
«Չպետք է թույլ տալ քաղաքական իշխանության կողմից սահմանադրական ինստիտուտների ու մարմինների [ի չարը] օգտագործումը հանուն սեփական քաղաքական շահերի:
Դա հենց սահմանադրական կարգի տապալում է:
Չպետք է թույլ տալ, որ մեր Սահմանադրությունը կամ դրանում փոփոխությունները գործող քաղաքական իշխանությունը դարձնի քաղաքական սակարկությունների առարկա, պաշտոններ պահպանելու միջոց:
Պետք է զարգացնել Մայր օրենքում ամրագրված մարդու իրավունքների և իրավունքի գերակայության, ժողովրդավարության երաշխիքները, ապահովել նրանց կիրառությունն իրական սահմանադրական ոգով` հանուն Հայոց ուժեղ և անվտանգ պետականության:
Շնորհավորում եմ հուլիսի 5-ի՝ Սահմանադրության օրվա կապակցությամբ»,- նշել է Թաթոյանը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-07 12:22
Премьер-министр Индии Нарендра Моди отменил запланированную поездку в Европу. Как передает Armenpress, об этом сообщил индийский англоязычный телеканал 18news.
-
2025-05-07 12:20
Уже четвертый день продолжаются поиски пропавшего в Котайкской области РА двухлетнего Тиграна.
-
2025-05-07 12:18
Крупнейший бюджетный авиаперевозчик в Центральной и Восточной Европе Wizz Air отныне будет базировать свои самолеты в ереванском аэропорту "Звартноц", сообщил на пресс-конференции управляющий директор Wizz Air Роланд Тишнер.
-
2025-05-07 12:17
Власти Ирана должны принять правильное решение и отказаться от возможности получения ядерного оружия, иначе они не оставят США выбора. Об этом заявил американский президент Дональд Трамп журналистам в Белом доме.