Կիրանց գյուղով անցնող ճանապարհը հուլիսի 10-ից փակ կլինի
Հուլիսի 10-ից փակ կլինի Տավուշի մարզի Կիրանց գյուղով անցնող ճանապարհահատվածը։ Տեղեկությունը հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
Նշվում է, որ ճանապարհը փակելու պատճառը շինարարական աշխատանքներն են, բայց չի հստակեցվում, թե որքան ժամանակով է գյուղով անցնող ճամփան փակ լինելու։
«Շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 10-ից երթևեկության համար ժամանակավորապես կփակվի Հ-58 հանրապետական նշանակության ճանապարհի Կիրանց գյուղով անցնող հատվածը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Դեպարտամենտը վարորդներին խորհուրդ է տալիս այդ հատվածը շրջանցել Հ-58-Աճարկուտ-Հ-58 ավտոճանապարհով։
Հիշեցնենք՝ Աճարկուտով անցնող ճանապարհը Կիրանց գյուղ գնալու այլընտրանքային ճանապարհ կդառնա, երբ սահմանազատման շրջանակներում բնակավայրի մուտքի ճանապարհային կամուրջը կհանձնվի Ադրբեջանին։ Դելիմիտացիայի շրջանակում Կիրանցի տարածքի մի մասը՝ երկու տուն, կամուրջ, դեպի Վրաստան միջպետական ճանապարհի հատված և նախապես 50-ից ավելի հողամասեր, պետք է անցնեն Ադրբեջանին։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 19:58
Иранские власти сообщили о задержании еще более 30 лиц, связанных с израильской разведкой.
-
2025-06-16 19:55
Армия обороны Израиля выпустила «срочное предупреждение» для жителей третьего округа Тегерана.
-
2025-06-16 19:52
Итальянская корпорация Leonardo и турецкий производитель беспилотников создадут совместное предприятие для разработки беспилотных технологий. О запуске проекта было заявлено на Международном парижском авиасалоне в Ле-Бурже.
-
2025-06-16 19:51
Иранские власти сообщили об «историческом ударе по израильской шпионской сети»: в стране был повешен человек, обвинённый в передаче секретной информации Моссаду, передают телеграм-каналы.