Последние новости

ՀԻԼԴԱ ՉՈԲՈՅԱՆ. ՍՓՅՈՒՌՔԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՈՐ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ Է ՁԱԽՈՂՄԱՆ

Սկիզբը՝ նախորդիվ

«ԳԱ»- ի զրուցակիցն է իրավունքի և հակամարտությունների կարգավորման փարիզյան «Կովկաս» կենտրոնի ղեկավար, ֆրանսահայ հասարակական-քաղաքական հայտնի գործիչ Հիլդա Չոբոյանը:

-Դուք ասում եք, որ միջազգային հանրությունը չի զբաղվի հայերով ու նրանց հարցերով, եթե չլինի «շարժիչ», և դրան անհնար է չհամաձայնել։ Բայց մյուս կողմից, պետք է խոստովանել, որ այդ «շարժիչը»՝ Հայաստանի և Սփյուռքի սերտ համագործակցության տեսքով, վերջին 5-6 տարիներին ակնհայտորեն խափանվել է։ Ինչն օրինաչափ է, հաշվի առնելով Փաշինյանի վերջին հայտարարությունները Սփյուռքի հետ հարաբերությունների վերանայման մտադրության մասին։ Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ-Սփյուռք ներկայիս հարաբերությունները, ի՞նչ վտանգներ եք տեսնում:

սկապես, ակներև է այդ հարաբերություններում կտրուկ փոփոխություններ մտցնելու մտադրությունը։ Հայաստանի իշխանությունները երկրի ներսում դեռևս պահպանում են «նախկիններ ներկաներ» դիսկուրսը և ցանկանում փոխադրել այդ պարադիգման նաև Սփյուռք։ Նրանք փորձում են Սփյուռքում ստեղծել ինչ-որ «նոր ուժեր», անտեսելով այսպես կոչված «հներին»։

Կարծում եմ՝ դա շատ մեծ սխալ է։ Նախ՝ «նոր ուժեր» ստեղծելը շատ դժվար է։ ՀՀ գործող իշխանությունները չգիտեն Սփյուռքն իր ողջ խորությամբ, և նրանց այս նոր ռազմավարությունը դատապարտված է ձախողման։ Իհարկե, առանձին անհատներ կարող են ներգրավվել այդ գործընթացում, բայց կազմակերպված, համակարգային Սփյուռքն անտեսելը, կարծում եմ, ճակատագրական սխալ կլինի։

ավոք, ճակատագրական սխալներ այս իշխանությունը թույլ տվեց մեծ քանակությամբ, և այն, ինչը դեռ երեկ անհնար էր թվում, այսօր իրականություն է դարձել։ Սփյուռքը վերջին տարիներին նվազեցրել է իր աշխատանքի ակտիվությունը, և սա նույնպես իրականություն է։

Բերեմ Գրենոբլի «Հայկական մշակույթի տան» օրինակը։ Նախկինում այնտեղ կանոնավորապես անցկացվում էին հասարակական-քաղաքական միջոցառումներ, երեկոներ՝ նվիրված, ասենք, հայերի ցեղասպանությանը Սումգայիթում, Բաքվում, հանդիպումներ քաղաքական և հասարակական հայտնի գործիչների հետ։ Բայց վերջին 3-4 տարիներին բոլոր միջոցառումները բացառապես զվարճանքի բնույթ են կրում, ինչ-որ անհասկանալի տոներ՝ «երգ ու պարով», և դա այն աղետի խորապատկերին, որ տեղի է ունենում Արցախում ու Հայաստանում

-Իրավացի եք, և նույն պատկերն է Ֆրանսիայի այլ քաղաքներում:

Բայց եկեք սկզբի համար սահմանենք, թե ինչ ենք հասկանում Սփյուռք ասելով, քանզի ամեն հայ և ամեն միավորում չէ, որ կարող է համարվել այդպիսին: Իմ կարծիքով, այդ հասկացության տակ պետք է նկատի ունենալ միայն կազմակերպված Սփյուռքը, որն, իհարկե, վեր է ձեր նշած «երգ ու պարից»։ Հայ համայնքները աշխարհի տարբեր երկրներում գոյություն են ունեցել վաղուց, բայց միայն անցյալ դարի 60-ականների վերջին սկսվեց Սփյուռքի ինստիտուցիոնալ ձևավորումը՝ հայության առջև ծառացած խնդիրների և դրանցից բխող անելիքների հստակ գիտակցմամբ: Ճիշտ է, մինչ այդ էլ եղել են առանձին գործիչներ ու կուսակցություններ, բայց նրանք աշխատել են շատ նեղ շրջանակներում։

Այսօր անհրաժեշտ է հաշվի առնել ևս մեկ կարևոր պահ. նոր սփյուռքի որակը։ Ցավոք, ներգաղթյալների նոր ալիքի՝ վերջին տասնամյակներին Հայաստանից եկածների գերակշիռ մասը հենց «երգ ու պարի» սիրահար է։ Լիակատար տպավորություն է, թե ազգային նպատակը հանգում է մեկ բանի. հավաքվել ինչ-որ բան նշելու (կարևոր չէ՝ ինչ), համեղ ուտելու (անպայման խորոված) ու մի լավ զվարճանալու։ Արդեն կա այն ամսաթվերի և իրադարձությունների ցանկը, որոնք այդ կերպ նշվում են տարվա ընթացքում։

Նորեկների մեծամասնության հավաքական մտածողությունը հանգում է հենց դրան, և հենց այդ մեծամասնությունն է կտրուկ փոխել Սփյուռքի որակն ու դիմագիծը: Ազգային երգեր, պարեր, ճաշատեսակներ. դա լավ է, իհարկե, բայց անթույլատրելի է, երբ դրա հետ մեկտեղ իսպառ բացակայում են գաղափարական, մտավոր, հոգևոր բաղադրիչները: Մտածող, Հայրենիքում տիրող իրավիճակով մտահոգ մարդիկ, ինչպիսիք անշուշտ նույնպես կան այս նոր ալիքի մեջ, չեն մասնակցի նման միջոցառումների:

Նշեմ նաև կառուցակազմման խնդիրը։ Ավանդական Սփյուռքը սովորել է աշխատել առանց պետության մասնակցության, ստեղծելով բավական արդյունավետ մոդել։ Հայաստանից վերջերս եկածներն այդ մոդելի մեջ չեն ընդգրկվում, նրանք ուզում են գործել անհատապես. համակարգային, կոլեկտիվ աշխատանքն իրենց համար անընդունելի է։ Ես դա կապում եմ նրա հետ, որ ո՛չ խորհրդային, ո՛չ էլ անկախ Հայաստանում գոյություն չի ունեցել ձևավորված հասարակություն, չի եղել հասարակական կարծիք, հասարակական գործունեություն և այլն։

Նման իրավիճակը պահպանվում է առ այսօր։ Պատճառներից մեկն այն է, որ հասարակական կազմակերպությունների զգալի մասը ֆինանսավորվում է դրսից։ Երբ նման կազմակերպությունների ներկայացուցիչներին հարցնում եմ, թե ինչու չի արվում այսինչ կամ այնինչ բանը, ինձ պատասխանում են, թե դրա համար փող չկա։ Բայց մենք այստեղ աշխատում ենք հանրային դաշտում առանց ֆինանսավորման։

-Հայաստանում շատերը վստահ են, որ Սփյուռքի նկատմամբ ներկայիս իշխանությունների քաղաքականությունը Թուրքիայի պահանջների կատարումն է, որի համար արտերկրում հայկական կազմակերպությունների աշխատանքը միշտ էլ կոկորդին կանգնած ոսկոր է եղել: Անկարան ու Բաքուն միշտ փորձել են հակազդել Սփյուռքի հայանպաստ աշխատանքին, պայքարել դրա դեմ։ Այդ իմաստով Փաշինյանի ստեղծած «նոր ուժերը» կարող են դառնալ այն անատամ ու անգաղափար Սփյուռքը, որը լիովին կգոհացնի թուրքերին։

իանգամայն հնարավոր է, որ նոր միտումները վերջնական արդունքում հանգեցնեն հենց դրան: Բայց կրկնեմ. Թուրքիայի աչքի փուշը միշտ եղել է հենց կազմակերպված Սփյուռքը, այլ ոչ թե հայկական համայնքները որպես այդպիսին։

 -Արցախ-Հայաստան-Սփյուռք եռամիասնությունը նախորդ տարիներին դիտվում էր որպես հայկական հզոր պետության հիմք: Այսօր, ցավոք, Արցախը դուրս է մնացել այդ բանաձևից, թեև արցախցիներն աստիճանաբար ոտքի են կանգնում և փորձում պահպանել իրենց որպես հայ ազգի ինքնօրինակ բաղադրիչ: Չե՞ք տեսնում արդյոք եռամիասնության նաև երկրորդ բաղադրիչի՝ Սփյուռքի բացառման վտանգ:

-Այո, դրանում տրամաբանություն կա։ Բայց պետք է ասեմ, որ այդ բանաձևում միշտ գերակշռել է հուզական բովանդակությունը, իսկ այ պատշաճ գործնական բովանդակություն դա այդպես էլ չի ստացել: Մեծ հաշվով, Սփյուռքը երբեք նկատելի չափով ներգրավված չի եղել պետության կառավարման մեջ։

Դա բնորոշ էր Հայաստանի բոլոր իշխանություններին. բացառությամբ առանձին անհատների, ասենք՝ փոխնախարարի և կառավարության այլ ներկայացուցիչների պաշտոնում։ Սփյուռքը համակարգային առումով այդպես էլ չդարձավ պետկառավարման մաս։

Այնպես որ այդ առումով ես մեծ փոփոխություններ չեմ տեսնում. փոխվել է միայն դիսկուրսը։ Այստեղից էլ՝ փոփոխությունները հոգևոր և հուզական բովանդակության մեջ, որն այսօր, անկասկած, մեծ հարված է ստանում:

Վերջում կցանկանայի կոչ անել "ԳԱ" - ի ընթերցողներին ստորագրել մեր հանրագիրը, որով ՊԱՀԱՆՋՈ՛ՒՄ ԵՆՔ դադարեցնել "greenwashing"-ը ՝ Ադրբեջանի նավթային բռնապետության ճերմակեցումը СОР29 համաժողովի միջոցով, և ազատ արձակել հայ գերիներին։

 

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • БЕРКЛИ, или МОЛЧАНИЕ ПОСЛОВ
    2025-04-29 09:56

    "Поддавшись угрозам Азербайджана, в Университете Беркли запретили показ посвященного Арцаху фильма Сарин Айрапетян "Моя сладкая земля". Это уже второй случай цензуры с этим фильмом. И если первый был в арабской стране – Иордании, то на сей раз это случилось в США, в Университете Беркли, где зародилось Движение за свободу слова. Да еще и в Центре прав человека, где был запланирован показ фильма 24 апреля. Университет Беркли закончил Аво, чье имя американский Фейсбук также подвергает цензуре. В стране, которая учит мир тому, что есть свобода слова", - написал режиссер и общественный деятель Ованнес Ишханян.

  • «ОНИ ЗНАЛИ, НА ЧТО ИДУТ»: СВИДЕТЕЛЬСТВА ЭЛЕОНОРЫ АВАНЕСЯН
    2025-04-25 09:17

    Вчера президент Самвел Шахраманян вновь слегка приоткрыл завесу над остающимися по большому счету не известными событиями последних дней армянского Арцаха. Он подтвердил, что незаконно удерживаемые в Баку лидеры республики остались в качестве заложников, чтобы стало возможным вывезти всех жителей. Шахраманян заверил, что «покинул Арцах последним» и видел, как уводили в плен других руководителей. «Эти люди обеспечили освобождение нашего населения. У них не было возможности избежать плена», — заявил он.

  • «Я ПРИНИМАЮ СТОРОНУ АРЦАХА»: ПАМЯТИ ЯРОМИРА ШТЕТИНЫ
    2025-04-22 09:36

    17 апреля в Праге после продолжительной болезни в возрасте 82 лет скончался известный чешский журналист, правозащитник, писатель и политик Яромир Штетина. Об этом сообщил издающееся в столице Чехии европейский армянский журнал «Орер». Ни один армянский новостной сайт, ни одна газета не опубликовали печальную весть о кончине человека, который с 1991 года был одним из самых верных и преданных друзей Арцаха и Армении, и более 30 лет поддерживал и содействовал национально-освободительной борьбе армянского народа. Какие времена и нравы – такие и новости…

  • ОЧЕВИДНОЕ-НЕМЫСЛИМОЕ: ПОЧЕМУ ПЕТРОС БЕСНОВАЛСЯ В ЭФИРЕ «ОБЩЕСТВЕННОГО» ТЕЛЕВИДЕНИЯ?
    2025-04-18 10:07

    Писать что-либо об интервью Омбудсмена Арцаха Гегама Степаняна главному пашиняновскому телерупору Петросу Казаряну на «Общественном» канале рука не поднимается – при всем уважении к Гегаму. Слишком много гнуси вылилось из обширного пуза Казаряна, явно раздраженного «не тем» ходом интервью и на глазах у тысяч телезрителей разошедшегося до неприличия, чтобы найти слова, способные в полной мере охарактеризовать его поведение.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ