Կիրանցի չգործող ճանապարհի վրա բետոնե բաժանարար պատ է տեղադրվել
Բետոնե բաժանարար պատը, Կիրանցի երեկվանից չգործող ճանապարհի վրա, արդեն բարձրացել է։ Աշխատանքները շարունակվում են։ Հայտնում է Ազատությունը։
Երեկ ճանապարհային դեպարտամենտը հայտարարել էր, որ ժամանակավոր փակվում է Կիրանց գյուղի միջով անցնող մայրուղին՝ ճանապարհաշինական աշխատանքների պատճառով, բայց ոչ թե ճանապարհ, այլ ճանապարհի վրա պատ կառուցվեց։
Այն դպրոցը ադրբեջանական դարձած տարածքից բաժանող երեք մետր բարձրությամբ պատի շարունակությունն է, որ կտրեց արդեն նախկին ճանապարհն ու շուտով սահման կդառնա Հայաստանի և Ադրբեջանի միջև։
Երեկվանից երթևեկությունը Իջևանից դեպի հայ-վրացական սահման անցնում է շրջանցիկ ճանապարհով՝ կողքի Աճարկուտ գյուղի միջով։ Այն արդեն ասֆալտապատ է։ Զուգահեռաբար կառուցվում է նաև Կիրանցով անցնող նոր ճանապարհ։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 21:30
Глава группы компаний "Ташир", российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян выступил с официальным заявлением, распространенным пресс-службой компании.
-
2025-06-17 21:27
В России внимательно следят за ситуацией вокруг Карапетяна, которому в Ереване угрожают чуть ли не арестом под странными предлогами, сообщила официальный представитель МИД России Мария Захарова РИА Новости.
-
2025-06-17 21:20
Заявление Республиканской партии Армении
-
2025-06-17 20:33
Заявление члена Исполнительного органа Республиканской партии Армении Эдуарда Шармазанова.