Բագրատ Սրբազան․ Սա իմ պայքարն է նեռի և սատանայի դեմ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մենք առաջ ենք գնում և առաջ են գնալու, ուղղակի մի քիչ ոլորաններով է ճանապարհը, սակայն մեր թիրախը մեկն է՝ բոլոր հնարավոր տարբերակներով հասնել այս մարդու հեռացմանը։ Այս մասին հուլիսի 14-ին, Աբովյանում քաղաքացիների հետ հանդիպմանն ասել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը:
«Սա իմ պայքարն է նեռի և սատանայի դեմ, որը մեր երկրում մարմնավորված նստած է կառավարության համար 1 շենքում։ Մենք եկել ենք հաշտության, սիրո, պատվի, արժանապատվության օրակարգով։ Ատելությունը, թշնամանքը վերացնելու, հայրենիք վերականգնելու, հայրենիք վերադարձնելու, ինքնության ունենալու, ազգերի շարքերի մեջ գլուխներս բարձր քայլելու օրակարգով»,- ասել է նա։
Սրբազանի խոսքով, պայքարը մաքրվում է, ինչը շատ լավ է․«Երևի Աստված այսպես է ուզում, որ հաղթանակի վերջնարդյունքին նեղ դռներով հասնենք, ոչ թե լայն դռներով»:
Բագրատ Սրբազանը հայտնեց, որ իշխանության ներկայացուցիչները պարբերաբար գուշակների են հրավիրում իրենց տուն. «Միգուցե նաև Հայաստանից էլ չեն, բայց դրանք հետագայում, կիմանանք, ու այն, ինչ ասում եմ` ճշմարտություն է, հավաստի է: Իրենք էլ գիտեն, դրա համար խառնված են իրար ամուսիններով, դրա համար զոռով հանում, ուղարկում են հեծանիվ քշելու, հանում ուղարկում են մարզեր` շրջագայելու»:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 21:30
Глава группы компаний "Ташир", российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян выступил с официальным заявлением, распространенным пресс-службой компании.
-
2025-06-17 21:27
В России внимательно следят за ситуацией вокруг Карапетяна, которому в Ереване угрожают чуть ли не арестом под странными предлогами, сообщила официальный представитель МИД России Мария Захарова РИА Новости.
-
2025-06-17 21:20
Заявление Республиканской партии Армении
-
2025-06-17 20:33
Заявление члена Исполнительного органа Республиканской партии Армении Эдуарда Шармазанова.