Բայդենը հայտարարել է, որ պատրաստ է սեպտեմբերին նորից բանավեճ անցկացնել Թրամփի հետ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և հանրապետականների թեկնածու Դոնալդ Թրամփի հաջորդ բանավեճը տեղի կունենա սեպտեմբերից ոչ շուտ։ Պետության ղեկավարն այդ մասին ասել է NBC-ին։
Լրագրողը երկու անգամ հարցրել է` արդյոք հնարավոր է, որ բանավեճեր անցկացվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում, այլ ոչ թե երկու ամիս անց՝ «շարք վերադառնալու» համար:
«Ես շարքի մեջ եմ։ Որտե՞ղ եք եղել: Ես 22 խոշոր միջոցառում եմ անցկացրել, հանդիպել եմ հազարավոր մարդկանց հետ, հսկայական բազմություն հավաքել։ Շատ բան է կատարվում: Ինձ հետ ամեն ինչ կարգին է: Ես դուրս եմ գալիս և ամերիկացիներին ցույց եմ տալիս, որ ամեն ինչ կարող եմ, հուշումների կարիք չունեմ։ Ես կարող եմ դուրս գալ և պատասխանել ցանկացած հարցի: Եվ ես կանգնած էի այնտեղ (մամուլի ասուլիսում), երբ... երբ ՆԱՏՕ-ն քաղաքում էր: Ես այնտեղ կանգնած էի մի ամբողջ ժամ և պատասխանում էի հարցերին», - պատասխանել է Բայդենը։
ԱՄՆ նախագահը նաև ասել է, որ Թրամփի դեմ մահափորձից հետո սրտառուչ զրույց է ունեցել նրա հետ։
«Ես ասացի նրան, որ մտահոգված եմ, ուզում եմ համոզվել, որ ամեն ինչ լավ է։ Նրա ձայնը լավ էր հնչում։ Ասաց, որ իր հետ ամեն ինչ կարգին է, շնորհակալություն հայտնեց ինձ զանգի համար։ Ես ասացի նրան, որ մենք Ջիլի հետ բառացիորեն աղոթում ենք նրա համար, և հույս ունեմ, որ նրա ամբողջ ընտանիքը հաղթահարել է այս իրավիճակը», – ասել է նախագահը։
Հիշեցնենք` մոտ մեկ ամիս առաջ կայացած բանավեճի ժամանակ Բայդենն ու Թրամփը բազմաթիվ վիրավորանքներ հնչեցրին միմյանց հասցեին։ Բայդենն իր մրցակցին անվանեց «դեղնակտուց» և «անհաջողակ», իսկ Թրամփն ասաց, որ նա հանցագործ է և «մանջուրի թեկնածու»։ Բանավեճից հետո մեծամասնությունը հաղթանակը վերագրեց հանրապետական թեկնածուին, իսկ դեմոկրատի ելույթն այնքան անհամոզիչ էր, որ կուսակցությունում սկսեցին քննարկել նոյեմբերին կայանալիք ընտրություններում Բայդենին փոխարինելու հնարավորությունը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-06 19:49
Лидер Христианско-демократического союза (ХДС) Фридрих Мерц (Friedrich Merz) 6 мая был избран канцлером ФРГ со второй попытки. Как сообщает Арменпресс со ссылкой на Deutsche Welle, за его кандидатуру отдали свои голоса 325 депутатов бундестага из минимально необходимых 316.
-
2025-05-06 19:46
34-летняя жительница Котайкской области получила уведомление о явке в Следственный комитет за комментарий под статьей о премьер-министре Армении одного из СМИ.
-
2025-05-06 19:44
Четвертый раунд непрямых переговоров между Исламской Республикой Иран и Соединенными Штатами состоится в воскресенье в столице Омана, передает Mehr.
-
2025-05-06 19:41
Официальный представитель МИД России Мария Захарова отреагировала на вчерашние обвинения спикера парламента Армении Алена Симоняна в адрес Москвы по поводу якобы ведения гибридной войны и финансирования внутриполитических процессов в республике.