Последние новости

ՌԴ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄ ԵՆ ԴԵԲԵԴԻ ՀԱՐԱԿԻՑ ԵՐԿԱԹԳԾԻ ՊՈՏԵՆՑԻԱԼ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՀԱՏՎԱԾՆԵՐԸ

Ռուսաստանյան մասնագետներն ուսումնասիրում են Հայաստանի երկաթուղու պոտենցիալ վտանգավոր հատվածները՝ ջրհեղեղների կրկնության դեպքում նոր ավերածությունները կանխելու համար, Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում ասաց Հարավկովկասյան երկաթուղու գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը։

Նա նշեց, որ որոշ հատվածներում երկաթուղային ենթակառուցվածքները, թեև չեն քանդվել, սակայն ենթարկվել են ջրի ինտենսիվ ազդեցության: Այդ վայրերը նույնպես հսկողության տակ են, այնտեղ ամրաշինական աշխատանքներ են իրականացվում։

«Ներկայումս այստեղ են գտնվում «Ռոսժելդորպրոյեկտ» նախագծային ինստիտուտի ռուսաստանյան մասնագետները, ովքեր ուսումնասիրում են տեղամասերը։ Գետի ափերի ամրապնդման հետ կապված հետագա աշխատանքի վերաբերյալ կկայացվի նախագծային որոշում»,-ասաց Մելնիկովը։

Նրա խոսքով՝ պետք է վերացնել ոչ միայն ջրհեղեղի հետևանքները, այլ նաև հասկանալ ջրհեղեղների կրկնության դեպքում երկաթգծին ծավալուն վնաս հասցնելու կանխման ուղղությամբ անելիքները։

«Շատ մեծ աշխատանք կա անելու, քանի որ հիմա Դեբեդ գետն էլ իր հերթին բավական մեծ ուշադրություն է պահանջում։ Ջրհեղեղի ժամանակ բավական լուրջ քարե նստվածքներ են առաջացել, գետի հունը փոխվել է», - ասաց Մելնիկովը։

Նա հայտնեց, որ վերականգնողական աշխատանքների ընթացքում երկաթուղայինները ստիպված են եղել մի քանի տեղամասերում իրականացնել հունի մաքրում, ընդլայնում՝ խուսափելու իրավիճակի կրկնության ռիսկերից:

Մայիսի 26-ին տեղացած հորդառատ անձրևները հեղեղել են Հայաստանի հյուսիսային՝ Աղստև և Դեբեդ գետերը։ Հեղեղման գոտում են հայտնվել Ալավերդի քաղաքի մի մասը, ինչպես նաև մի քանի գյուղեր։ Զոհվել է 4 մարդ, շուրջ 300-ը տարհանվել են, զգալիորեն վնասվել են տներ ու ենթակառուցվածքներ։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ПЕРВЫЙ ТУРИСТИЧЕСКИЙ ПОЕЗД В АРМЕНИИ
    2025-06-26 17:19

    Компания «Южно-Кавказская железная дорога» совместно с чешским туристическим оператором Gepard Express предоставляют новую для Армении услугу туристического поезда. Первый поезд отправится в 9-дневный рейс 28 июня и будет курсировать по Армении и Грузии.

  • «БЕЗЗАКОНИЕ, НАСИЛИЕ И ПРОИЗВОЛ ПАШИНЯНОВСКОГО РЕЖИМА ДОСТИГЛИ БЕСПРЕЦЕДЕНТНЫХ МАСШТАБОВ»
    2025-06-26 09:35

    «Джавахкская диаспора России» выступила с заявлением, в котором говорится:

  • АКОП БАДАЛЯН: ПРИ ПОСЛЕДОВАТЕЛЬНОЙ РАБОТЕ РЕЗУЛЬТАТЫ БЫВАЮТ ЗАМЕТНЫМИ
    2025-06-26 09:15

    Наличие оговорок Ливана в связи со «Стамбульской декларацией» Организации исламского сотрудничества и принятыми резолюциями, которые, как уже известно, содержат неприемлемые формулировки в адрес Армении, подтверждает, что вполне возможно было путем эффективной дипломатической работы добиться оговорок по крайней мере от ряда стран или вообще не допустить включения этих положений в декларацию, а не реагировать на уровне МИД РА уже постфактум, написал в своем ТГ-канале политолог Акоп Бадалян. Публикацию полностью приводим ниже.

  • НОЛЬ БЕЗ ПАЛОЧКИ В ЧАЛМЕ
    2025-06-26 09:00

    22 июня ряд шиитских лидеров в Азербайджане распространил открытое письмо находящегося в тюрьме лидера «Союза мусульман Азербайджана» Талеха Багирзаде, в котором он требует от бакинских властей осудить действия Израиля против «братского Ирана». Напомним, что уроженец Нардарана считается самым авторитетным шиитским теологом в Азербайджане, которого в январе 2017 г. бакинский суд приговорил к 20 годам заключения.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ