Իրանի դեսպանը պատրաստ է երաշխավորել իրանական ընկերությունների մուտքը հայաստանյան շուկա
Իրանի դեսպան Մեդի Սոբհանին պատրաստ է երաշխավորել իրանական առաջատար ընկերությունների մուտքը հայաստանյան շուկա։ Նա այդ մասին ասել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի հետ հանդիպման ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է կոմիտեի մամուլի ծառայությունը։
Հանդիպմանը անդրադարձ է արվել է ՀՀ կառավարության ծրագրով իրականացվող շինարարական լայնածավալ աշխատանքներին։ Կողմերը կարևորել են քաղաքաշինական ծրագրերին իրանական ընկերությունների մասնակցությունը։
«Այդ համատեքստում մեծ խթան է օտարերկրյա կազմակերպություններին Հայաստանի քաղաքաշինության բնագավառում գործունեություն ծավալելու թույլտվության տրամադրման դյուրացված ընթացակարգը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ հանդիպման ժամանակ հստակեցվել են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարության միջև նախապատրաստվող փոխըմբռնման հուշագրով քաղաքաշինության բնագավառում համագործակցության առանցքային ուղղությունները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում վերջնական տեսքի բերել փաստաթուղթը և կազմակերպել հուշագրի ստորագրումը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 21:30
Глава группы компаний "Ташир", российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян выступил с официальным заявлением, распространенным пресс-службой компании.
-
2025-06-17 21:27
В России внимательно следят за ситуацией вокруг Карапетяна, которому в Ереване угрожают чуть ли не арестом под странными предлогами, сообщила официальный представитель МИД России Мария Захарова РИА Новости.
-
2025-06-17 21:20
Заявление Республиканской партии Армении
-
2025-06-17 20:33
Заявление члена Исполнительного органа Республиканской партии Армении Эдуарда Шармазанова.