Ծայրահեղականները մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ հարձակվել են Երուսաղեմի հայկական ռեստորանի վրա
Հրեա ծայրահեղականները մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ հարձակվել են Երուսաղեմի հայկական ռեստորանի վրա, հայտնել է 301-ը՝ հղում անելով Հին քաղաքի հայկական թաղամասի փրկության շարժման անդամ Գեղամ Բալյանին։
«Ուրբաթ օրը՝ հուլիսի 19-ին, ժամը 22:00-ին հրեա ծայրահեղականը պղպեղ է ցողել հայկական ռեստորանի մուտքի մոտ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հարձակման հետևանքով վնասված հաճախորդները տարհանվել են։ Դեպքից հետո ռեստորանի մենեջեր Մարկ Ասլանյանը գնացել է ոստիկանության մոտակա բաժին և հայտարարություն գրել։
Իսրայելցի փաստաբան Դանիել Սայդեմանը կիսվել է հուլիսի 20-ին տեղի ունեցած հարձակման տեսագրություններով և հարցրել, թե արդյոք իսրայելական ոստիկանությունը հետաքննո՞ւմ է գործը: «Հետագա հետաքննություն չի լինելու, հավատացեք ինձ»,- գրել է նա X-ում։
Իսրայելցի կրոնական ծայրահեղականները հուլիսի 13-ին հարձակվել էին Երուսաղեմի Հին քաղաքում գտնվող հայկական ռեստորանի վրա։ Իսրայելական լրատվամիջոցները փետրվարին հայտնել էին, որ վերջին տարիներին Երուսաղեմում քրիստոնյաների վրա հարձակումների աճ է գրանցվել: 2023 թվականի հունվարին Երուսաղեմում հրեա արմատականները հարձակվել էին հայերի վրա և փորձել պոկել Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքարանի շենքի դրոշները։ Հունվարի 27-ին հրեա ծայրահեղականները սադրել էին Երուսաղեմի Taboon Wine Bar հայկական ռեստորանի աշխատակիցներին ու այցելուներին։
Միաժամանակ շարունակվել է նաև դիմակայությունը Երուսաղեմի հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» տեղամասի շուրջ։ 2023 թվականի դեկտեմբերի 28-ին շուրջ 30 սադրիչ հարձակվել էր «Կովերի պարտեզում» գտնվող հայերի վրա։ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը հայտարարել էր, որ նրանք ղեկավարվում են տարածքի նկատմամբ հավակնություններ ունեցող «Xana Capital» ընկերության կողմից։ Հարձակման հետևանքով վիրավորվել էին հոգևորականներ, հայկական աստվածաբանական ակադեմիայի ուսանողներ և տեղի բնակիչներ: Ապրիլի 3-ին մի խումբ հրեա վերաբնակիչներ՝ ավելի քան 20 իսրայելցի ոստիկանի ուղեկցությամբ, ներխուժել էին այդ տարածք։
Armenia Today
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-30 20:50
Две эти новости следует читать вместе, друг за другом (заголовки: "«Гражданский договор»: Российская агентура хочет предоставить России коридор по территории Армении", "Президент РА рассказал жителям Сюника о важности открытия дороги, соединяющей Азербайджан и Нахиджеван").
-
2025-07-30 19:39
Международный Комитет Красного Креста все еще не располагает информацией о том, как решился вопрос с транспортировкой тела Веры Агасян, скончавшейся в оккупированном Азербайджаном Арцахе.
-
2025-07-30 19:37
Временный государственный управляющий компании "Электросети Армении" Романос Петросян провел встречу с председателем Комиссии по регулированию общественных услуг Армении Месропом Месропяном. Об этом сообщает официальная страница КРОУ в соцсети.
-
2025-07-30 19:32
Анаит Аванесян передала Министерство здравоохранения в «концессионное управление» Арсену Торосяну. Об этом в соцсетях написала глава общественной организации «Право на здоровье» Ануш Погосян.